Փոքրիկ տղան հոնգուր-հոնգուր լաց էր լինում, իմա նալով պատճառը վարորդը անմիջապես գործի անցավ, երանի նման մարդիկ շատ լինեին

Վարորդը լսեց տղայի լացը: Արց ունքն երը հոսում էին նրա աչքերից: Ականջներն ու ձեռքերը ցրտից կարմրել էին:Վարորդը հասկացավ, որ երեխան օգնության կարիք ունի:

Նա նստեց նրա կողքին ու փորձեց տաքացնել ձեռքերը, նրան տվեց իր ձեռնոցները: Տղան շնորհակալություն հայտնեց և դպրոցի մոտ կանգառում իջավ: Վարորդը գնաց խանութ, որտեղ գնեց 10 գլխարկ և 10 զույգ ձեռնոց: Այնուհետև նա վերադարձավ դպրոց և հանձնեց այն իրերը, որոնք գնել էր տղայի և մի քանի այլ երեխաների համար, որոնց ընտանիքները չեն կարողացել հագուստ գնել: Երեխաները ձմռանը չպետք է սառչեն, և Բորիսը դա գիտեր, ինչպես ոչ ոք:

«Գիտեք, ես ինքս երեխաներ ու թոռներ ունեմ։ Ոչ ոք չի ուզում, որ իր երեխան սառչի»,- ասաց վարորդը։ Նրա արարքը զարմացրեց տղայի ծնողներին և դպրոցի ղեկավարությանը։ Նրանք որոշել են, որ իրենց պարտքն է հարգանքի տուրք մատուցել նրան ու գրառում են կատարել դպրոցի ֆեյսբուքյան էջում։ Զարմանալի չէ, որ այս գրառումը կայծակնային արագությամբ տարածվել է ամբողջ համացանցում: Նրա արարքն իսկապես օրինակելի է: Նա մարդ է, ով իր արարքներով մեր աշխարհն ավելի ջերմ ու բարի է դարձնում։

Դա նրան մեծ ջանք ու ծախսեր չի արժեցել, բայց արդյունքում մի քանի երեխա ապահովված կլինեն տաք ձեռնոցով ու գրխարկով: Նա պարզապես ուզում էր օգնել և արժանացավ իր արարքը գնահատող հազարավոր մարդկանց սիրուն։

Նա մարդասիրություն դրսևորեց և անտարբեր չմնաց օգնության կարիք ունեցող մարդու նկատմամբ։ Կիսվեք այս գրառումով ձեր ընկերների հետ, եկեք միասին աշխարհը դարձնենք ավելի լավը: