Արդեն հոգնել եմ կիսուրիս մշտական դիտողություններից, բայց ամենավատը էն ա, ումուսինս դա տեսնում ա ու ձեն չի հանում․․․Չգիտեմ ինչ անեմ

Արդեն հոգնել եմ կիսուրիս մշտական դիտողություններից, բայց ամենավատը էն ա,ումուսինս դա տեսնում ա ու ձեն չի հանում․․․Չգի տեմ ինչ անեմ։Ես ու ամուսինս սկեսուրիցս առանձին ենք ապրում, բայց նա հաճախ է այցելում մեզ։ Երեխայի ծնվելուց առաջ ես այնքան էլ չէի նեղվում նրա այցելություններից։

Նա մենակ է ապրում, բացի մեզանից ուրիշ ոչ ոք չունի, և, հավանաբար, դրա համար էլ թոռնուհու հետ այդքան կապվել է։ Աղջկաս ծնվելուց հետո հայտնվեցի հ իվանդանոցում՝ բարդություններ կային: Եվ տատիկը պարզապես փրկեց մեզ:Նա պահում էր երեխա յիս, բայց կա մեկ «բայց»:

Նա իմ տանը իր կաննոններն էր թելադրում: Սկեսուրը բնավորությամբ ուժեղ կին է և ուզում է, որ իր խոսքն օրենք լինի բոլորիս հա մար։ Ես շատ շնորհակալ էի օգնության համար, բայց նա որոշեց իմ տանը հաստատել իր օրենքները իմ վերադարձից հետո: Նա ինձ կշտամբում էր ամեն ինչի համար: Նա ասում էր, որ երեխային սխալ եմ լողացնում,վատ եմ եփում, չգիտեմ՝ ինչպես մաքրել տունը։

Եվ այսպես ամեն օր։ Երեխաս շատ է սիրում տատիկին, ուրախանում է նրան տեսնելուց, բայց նրա յուրաքանչյուր այցելությունն ինձ համար տանջանք է։ Ես չեմ ուզում նրա հետ վիճել, բայց դեռ չեմ կարողանում դիմանալ: Ես ուզում եմ ինքս մեծացնել աղջկաս, բայց նա միջամտում է և ցույց տալիս, թե ինչպես և ինչ անել։Ամուսնուս դա չի նե ղում,նա դա հանգիստ է ընդունում:

Բայց ես ինչու պիտի դիմանամ այս ամենին։ Ես հազիվ եմ ինձ զսպում, որ նրան դուրս չհանեմ: Բայց երեխաս սպասում է նրան ու ուրախանում, նրա հետ իրեն լավ է զգում, իսկ ամուսինս արդարացնում է նրան։ Ես ինքս չեմ դիմանում դրան, բայց ես չգիտեմ, թե ինչպես դուրս գալ այս վիճակից, որպեսզի ոչ մեկին չնեղացնեմ։