Ընդամենը 15 րոպե. թթու կաղամբի ամենաարագ բաղադրատոմսը տանը

Բաղադրիչներ

1. Կաղամբ – 1.5 կգ

2. Գազար – 500 գ

3. Չամանի սերմեր – 1 ճ/գ

4. Գինու կամ խնձորի քացախ – 120 մլ

5. Շաքարավազ – 1 ճ/գ

6. Աղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Աղաջրի համար շաքարավազը, աղը և չամանի սերմերը խառնել 1 լիտր եռման ջրի հետ, խառնել և ավելացնել քացախը:

2. Կաղամբը մանր կտրատել, գազարն անցկացնել խոշոր քերիչով։ Ձեռքերով հնարավորինս մանրակրկիտ խառնել գազարն ու կաղամբը և լցնել բանկաների մեջ։

3. Տաք աղաջուրը լցնել տարաների մեջ:

4. Կաղամբը փակել կափարիչներով և դնել սառնարանը։ Այն պատրաստ կլինի 24 ժամից։