Խոզի բուդ` սալորաչրով ու ընկույզով՝ ամանորյա սեղանի համար․ անմահական է

Խոզի բուդի այս բաղադրատոմսն օրիգինալ ճաշատեսակ է: Սալորաչիրը համի նոր նոտա է հաղորդում խոզին, նոր մակարդակի համ է տալիս:

Անհրաժեշտ է

Խոզի բուդ՝ 1,8 կգ

Աղ՝ 2 թ/գ

Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Կարմիր պղպեղ՝ 1/2 թ/գ

Խոտաբույսային համեմունք՝ 1 թ/գ

Մանանեխ՝ 2 ճ/գ

Մեղր՝ 2 ճ/գ

Կոնյակ՝ 3 ճ/գ

Սխտոր՝ 10 պճեղ

Սալորաչիր՝ 200 գ

Ընկույզ՝ 10 հատ

Պատրաստման եղանակը

Աղը, պղպեղները և համեմունքը խառնել: Սալորաչրի 10 հատիկի մեջն ընկույզի քառորդ մասը դնել, սխտորը և սալորաչիրը, թաթախել համեմունքային խառնուրդի մեջ, մսի վրա կտրվածքներ անել և մեջը մտցնել սալորաչիրն ու սխտորը:

Համեմունքների և աղի մնացած խառնուրդին ավելացնել մանանեխը, մեղրը և կոնյակը։ Միսը պատել մարինադով և կողքը դնել մնացած սալորաչիրը: Փաթեթավորել միսը մի քանի շերտով փաթաթելով փայլաթիթեղով՝ թողնելով մարինացվի առնվազն 2 ժամ, ավելի լավ կլինի 12-24 ժամ՝ սառնարանում: Թխել միսը ջեռոցում 2 ժամ՝ 180 աստիճանի ներքո 2 ժամ:

Ծակելուց թափանցիկ հյութ դուրս գալու դեպքում պատրաստ է: Բացել միսը՝ պատելով այն դուրս հոսած հյութով։ Ջերմաստիճանը ջեռոցում բարձրացնել մինչև 250 աստիճան ու կարմրացնել միսը 5-10 րոպե։