Բեռնաթափման օրն օգնում է, որ օրգանիզմը «հանգստանա» և ազատվի կուտակված վնասակար նյութերից։
Մասնագետները խորհուրդ են տալիս օրգանիզմը բեռնաթափել շաբաթական մեկ անգամ։ Այդ օրը պետք է նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։
Բեռնաթափման նախորդ օրվա երեկոյան արդեն պետք է նվազեցնել սննդի կալորիականությունը։ Երեկոյան ժամը 6-ից հետո սնվելն անցանկալի է։ Ընթրիքին պետք է աղցան ուտել կամ կեֆիր խմել։
Բեռնաթափման հաջորդ օրը կարելի է մի փոքր ավելի ուշ նախաճաշել։ Շիլա կերեք և հյութ խմեք։ Եթե լավ եք զգում, ապա կարող եք նաև միրգ ու բանջարեղեն ուտել։ Նախաճաշը պետք է բեռնաթափման օրվա շարունակությունը լինի։
Եթե որոշել եք նիհարել, ապա բեռնաթափման մեկ օրը քիչ օգուտ կտա։ Խորհուրդ է տրվում այն կրկնել ամեն շաբաթ։
Մի մոռացեք նաև մաքրման ամենակարևոր միջոցի` ջրի մասին, որը կօգնի օրգանիզմից դուրս բերել վնասակար նյութերը և օրվա ընթացքում պահպանել ինքնազգացողությունը։ Ընդ որում` ջուրը պետք է խմել փոքր կումերով։
Օրգանիզմի մաքրման այս տարբերակը նաև կողմնակի ազդեցություն ունի։ Հնարավոր է` գլխացավ և կենտրոնացման հետ կապված խնդիրներ ի հայտ գան։ Իսկ աղեստամոքսային տրակտի խնդիրների առկայության դեպքում պետք է բժշկի դիմել խորհրդատվություն ստանալու համար։ Օրինակ` մրգային և բանջարեղենային օրերը կարող են հանգեցնել ստամոքսահյութի թթվայնության բարձրացման, ինչը գաստրիտ և նույնիսկ ստամոքսի խոց կառաջացնի։
Ձեզ ենք ներկայացնում բեռնաթափման օրվա մի քանի տարբերակ։
Կեֆիրով
Բեռնաթափման օրվա այս տարբերակը հարմար է ճոխ ճաշկերույթի հետևանքներից ազատվելու համար։ Կեֆիրը հիանալի ազդեցություն է թողնում մարսողության, իմունիտետի վրա, օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը, օրգանիզմը մաքրում վնասակար նյութերից։
Բայց հաշվի առեք, որ ցանկալի է նախապես մի փոքր պատրաստվել և մեկ օր առաջ ճաշացանկից հանել յուղալի սնունդը։
Բանջարեղենային
Հատուկ սննդակարգի ամենատարածված մթերքը վարունգն է, որը քիչ կալորիաներ է պարունակում, դուրս է բերում վնասակար նյութերը, կանխում ածխաջրերի վերափոխումը ճարպերի։ Մեկ օրվա ընթացքում կարելի է 1.5 կգ վարունգ ուտել, ընդ որում` առանց աղի ու համեմունքների։
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հոն ենք ուտում
Հիշեք նաև, որ վարունգը չի կարելի մաքրել, քանի որ կեղևը բջջանյութի հիմնական աղբյուրն է։ Վարունգից բացի` կարելի է նաև երկու ձու ուտել։
Մրգային
Մրգերը վիտամինների և օգտակար նյութերի իսկական աղբյուր են։ Իսկ մրգային բեռնաթափման օրերը կօգնեն կարգավորել մարսողությունը, լավացնել մազերի, մաշկի և եղունգների վիճակը։ Սակայն սա չի վերաբերում բանանին ու խաղողին։
Ընդհանուր առմամբ կարելի է ուտել մոտ 1.5 կգ միրգ։ Բայց այս սննդակարգը հարմար տարբերակ է միայն նրանց համար, ովքեր սովորական օրերին էլ են ճիշտ են սնվում, այլապես շատ դժվար կլինի։
Սպիտակուցային
Սպիտակուցային սննդակարգը որևէ ածխաջուր չի պարունակում, ճարպերն էլ շատ քիչ են, ինչը թույլ է տալիս խթանել նյութափոխանակությունը, նպաստում է նիհարելուն և ավելորդ ճարպերից ազատվելուն։ Այսպիսի բեռնաթափման օրերին սոված չեք մնա, քանի որ սպիտակուց պարունակող մթերքները տևական ժամանակ պահպանում են կուշտ լինելու զգացողությունը։
Սպիտակուցային դիետայի ժամանակ թույլատրվում է օգտագործել ոչ ճարպոտ միս, հավ, ձուկ, ձու, լոբազգիներ, բանջարեղեն (բացի կարտոֆիլից), պրոտեինային կոկտեյլներ։ Մեծ քանակությամբ ջուրը պարտադիր է։
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում
Հնդկաձավարով
Հնդկաձավարը շատ հեշտ է մարսվում և օգտակար միկրոտարրեր ու հանքանյութեր է պարունակում։ Իսկ «դանդաղ» ածխաջրերն օգնում են պահպանել կուշտ լինելու զգացողությունը։
Եփելու ընթացքում չի կարելի ավելացնել կարագ, աղ, համեմունքներ և ուրիշ մթերքներ։ Պետք է ուտել փոքր չափաբաժիններով, օրվա ընթացքում մի քանի անգամ։