Մի անգամ ընկերուհիս գրառում էր արել:
Կարդացի ու մազերս բիզ-բիզ կանգնեցին: Գրել էր, որ հոգնելա էս կյանքից, չի ուզում ապրի ու որշելա հրաժեշտ տա կյանքին: Կարդացի ու դուրս թռա տնից: Ուզում էի մի վայրկյան շուտ տեղ հասնեմ: Ինքը ապրում ա քաղաքի մյուս ծայրում: Մտածում էի, ոնց անեմ, որ շուտ տեղ հասնեմ: Տաքսի կանչեցի: Ես զանգում էի, հեռաախոսին չէր պատասխանում, հետո անհասանելի դարձավ: Շատ էր վա խենում, որ չհասցնեմ փրկեմ ընկերուհուս:
Մտածում էի, ախր ինչի՞ց դչդված, ինչա՞ եղել: Ես գիտեի, որ իրա կյանքում ամեն ինչ լավա: Փաստորեն լավ կյանքից էլ են հոգնում: Սաղ քաղաքը պրոպկա էր, մինչև հասա տեղ կես ժամ տևեց: Չեմ հիշում, թե ոնց եմ վազելով բարձրացել երրորդ հարկ: Դուռը զանգեցի, մտածում էի, եթե բացող չլինի, կկո տրեմ: Ընկերուհիս բացեց, ինձ տեսավ ու սկսեց ծի ծաղալ: Հարցրի ինչ ա եղել, ինչ ա պատահել: Ընկերուհիս ծիծաղալով ասում ա. Ուզում էի սոտւգեի, թե ով կգա ինձ օգնության, ով ա իսկականից իմ ընկերը, ում համար եմ ես թանկ: Լուրջ եմ ասում, էդ պահին քիչ մնաց ապտակեի: Ասում եմ. Դու հասկանու՞մ ես քո արածը, դու պատկերացնու՞մ ես, թե ես ինչ զգացի ու ո՞նց եմ տեղ հասել, ինչ ասես մտքովս անցավ:
Ստացվում ա էդքան ժամանակ մենք ընկերություն էինք անում, բայց ինքը կասկածել էր իմ նվիրվածությանը ու փորձել էր ստուգել: Ես էլ իրա հետ չեմ շփվում, իմ ֆեյսբուքյան ընկերների խմբից էլ իրան ջնջել եմ, որ էլ իրա հիմար փոստերը չկարդամ: