Եթե վաղուց ձանձրացրել եք նախաճաշին ավանդական ձվածեղից կամ եփած ձվից և ցանկանում եք ուրախացնել ձեր երեխաներին, ապա այս տարբերակը ձեզ շատ դուր կգա:
Ստացվում է անչափ համեղ ու շատ նրբահամ նախաճաշ: Ձեզ անհրաժեշտ կլինի 3 ձու, 1/4 թ/գդ աղ, 50 գ կարագ: Պատրաստման եղանակը. Սպիտակուցները զգուշորեն առանձնացրեք դեղնուցներից։ Սպիտակուցներին մի պտղունց աղ ավելացրեք և հարեք մինչև ուժեղ փրփրի:
Այնուհետև ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռեք և վրան կարագ քսեք: Հարած սպիտակուցը գդալով լցնում ենք յուղաթղթի վրա րա և յուրաքանչյուր սպիտակուցի կենտրոնում փոսիկ արեք: Յուրաքանչյուր փոսիկի մեջ տեղադրեք դեղնուց:
Ու ճաշատեսակը 10-15 րոպեով ուղարկեք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոց։ Այս հիանալի նախաճաշը շատ դուր կգա ձեր ընտանիքի անդամներին: Մի մոռացեք կիսվել բաղադրատոմսով ձեր ընկերների հետ, նրանք ձեզ շնորհակալ կլինեն: