Եթե հաճախ գրիպով հիվանդանում եք, կարդացեք

Ճիշտ սնունդը, բավարար քունը և, ընդհանուր առմամբ, առողջության նկատմամբ ուշադրությունը կուժեղացնեն ձեր իմունիտետը գրիպի սեզոնին: Այս մասին, ըստ shantnews-ի՝ խոսել է բժիշկ Տատյանա Ռոմանենկոն։

Մինչ ցուրտ սեզոնի սկիզբը նա խորհուրդ է տվել նվազագույն հետազոտություն անցնել՝ օրգանիզմում հնարավոր թաքնված վարակիչ պրոցեսները բացահայտելու համար։

Օրգանիզմը թուլանում է ինֆեկցիաների պատճառով, եւ արդյունքում մարդն ավելի հակված է մրսածությանը ու սուր վարակիչ հիվանդություններին։

Բացի այդ, Ռոմանենկոն հիշեցրել է ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս, որ քնի պակաս ունեցող մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում։ Դրա համար խորհուրդ է տվել չանտեսել այս հանգամանքը։

Նա նշել է, որ աշնանը պետք է մրգերի ու բանջարեղենի միջոցով բավարար քանակությամբ վիտամիններ կուտակել ձմռան համար։