Լիլի Մորտոն արդեն տևական ժամանակ է իր ընտանիքի հետ ԱՄՆ-ում է։
Լիլի Մորտոն շատ ակտիվ գործունեություն է ծավալում և սկսել է ներկայանալ նաև որպես երգչուհի։
Նա արդեն մի քանի երգ է թողարկել, որոնք, իհարկե քննարկվել ու քննադատվել են։
Մոդելը շատ ակտիվ է նաև ինստագրամյան էջում, որտեղ մի քանի ընտանեկան հրապարակումներ է արել՝ բարձրաձայնելով իրեն հուզող մի քանի հարց։
Բանն այն է, որ երեկ Լիլին հոլովակ էր տեղադրել իր ամուսնու երեխաների հետ՝ ովքեր նրան արաբերեն են ողջունում։
Լիլիի հետևորդներին սա դուր չի եկել և նրանք քննադատել են նրանց դրա համար, և ահա այսօր Լիլին նոր հոլովակով հորդորել է կեղծ հայրենասերներին չհետևել իրեն ինստագրամյան էջում։