Խաղաղության ու բարության մարմնացում Մայր Թերեզան, ով հասցրեց իր գործունեությամբ անգամ Նոբելյան մրցանակ ստանալ, համարվում է աշխարհում ամենացիտվող կանանցից մեկը։Նրա մտքերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, ու դրանք շատ հաճախ օգնում են մարդկանց գտնել իրենց բոլոր հարցերի պատասխանները։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա՝ հոգին ու միտքը ամբողջովին տակնուվրա անող 18 մտքերին։
1. Աշխարհը սկսվում է ժպիտից։
2. Կյանքից հերթական հարվածը ստանալուց հետո ուղղակի ասեք. «Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել», ու ժպտացեք։
3. Ուզո՞ւմ եք նպաստել աշխարհում խաղաղության հաստատմանը. գնացեք տուն ու սիրեք ձեր ընտանիքին։
4. Բավական է միայն սիրել ընտանիք կազմելու համար, սակայն այն պահպանելու համար պետք է սովորել համբերել ու ներել։
5. Հեշտ է հեռու ծանոթներին սիրելը ու չափազանց դժվար՝ սիրել նրանց, ովքեր մոտ են մեզ։
6. Սերը պտուղ է, որը հասնում է բոլոր եղանակներին, ու որին կարող է հասնել յուրաքանչյուր ձեռք։
7. Եթե դուք սկսեք քննադատել բոլոր մարդկանց, ապա ժամանակ չեք ունենա նրանց սիրելու համար։
8. Սերը միակ երևույթն է աշխարհում, որ որքան շատ ես բաժանում, այնքան ավելի է այն շատանում։
9. Մեր օրերում սիրո քաղցը ավելի դժվար է հագեցնել, քան սովորական քաղցը։
10. Աղքատության ամենածանր դրսևորումը մենակությունն է։
11. Աշխարհի ամենածանր հիվանդությունը քաղցկեղը չէ, այլ այն է, որ մարդը կարող է իրեն լրիվ անպետք զգալ։
12. Աշխարհի ամենամեծ երջանկությունը մարդկանց օգնելն է։
13. Մարդկային ամենամեծ մեղքը ատելությունը չէ, այլ անտարբերությունն է բոլոր մարդկանց հանդեպ։
14. Այն, ինչ մենք անում ենք, ընդամենը մեկ կաթիլ է հսկայական օվկիանոսում, սակայն օվկիանոսը լրիվ դատարկ կլիներ առանց այդ կաթիլների։
15. Մահը գեղեցիկ է, երբ կենդանու պես ապրող մարդը մահանում է իսկական հրեշտակի նման։
16. Շատ են մարդիկ, ովքեր մահանում են սովից, բայց ավելի շատ են նրանք, ովքեր մահանում են սիրո սովից։
17. Երջանկությունը բացող ոչ մի բանալի չկա. երջանկության դուռը միշտ էլ բաց է։
18. Լինես երջանիկ, թե ոչ, միևնույն է, մարդիկ շարունակելու են նախանձել քեզ, այնպես որ, ուղղակի եղիր երջանիկ