Մարդ կա ծնողի կարոտ է, մարդ էլ կա ունի ու չի գնահատում… Ու՞մ է ակնարկում Տիգրան Ասատրյանը

Ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանը վերջին շրջանում բավականին ակտիվացել է սոցիալական կայքերում և հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս։

Նա հրապարակումներ է անում և դրա հետ մեկտեղ եռալեզու գրառում կատարում:

Տիգրանը նաև հաճախ ընտանեկան կադրեր է հրապարակում`կնոջ և հիմնականում թոռնիկների հետ:

Մեր աչքից չի վրիպել սիրված երգչի հրապարակած սթորին, որը կարծես թե ակնարկ է ինչ որ մեկին:

Ստորև ներկայացնում ենք Տիգրանի հրապարակումն ու մեկնաբանությունները թողնում Ձեզ:

Նշենք, որ Տիգրանն ունի 2 որդի և 1 դուստր:

Դե իսկ Տիգրանի դուստրը 2 բալիկ ունի` 2 էլ աղջիկ են: Արդեն շուտով լույս աշխարհ կգա Տիգրանի որդու`կրտսեր Արամի որդին: