Մի տղայիս ու կնոջս կորցրել եմ, էս մի տղես ա՝ ունեմ-չունեմ․ էն օրը ընենց անակնկալ արեց ինձ, որ հուզմունքից լացս գալիս էր․․․ Երանի կինս ու մյուս տղես էլ կողքս լինեին, տեսնեին

Մի տղայիս ու կնոջս կորցրել եմ, էս մի տղես ա՝ ունեմ-չունեմ․ էն օրը ընենց անակնկալ արեց ինձ, որ հուզմունքից լացս գալիս էր․․․ Երանի կինս ու մյուս տղես էլ կողքս լինեին, տեսնեին։Իմ կյանքում միշտ էլ, անկախ ամեն ինչից, լինելու են չլրացվող բացեր, քանի որ վաղ կորցրի կնոջս ու որդուս՝ դժբախտ պատահարի հետևանքով։

Բայց մյուս տղաս, ով այժմ իմ կողքին է, դարձել է իմ հույսն ու ապավենը։ Նրան ես եմ մեծացրել, դաստիարակել, դժվարություններով պահել, ու հիմա էլ նա է իմ հանդեպ շատ հոգատար։

Ծնունդս էր, դե, ինձ համար պարզ էր, որ տղաս չի թողնի, որ ծնունդիս օրով տխրեմ։ Նա գյուղ՝ մեր տուն էր բերել իմ բոլոր ընկերնե րին, որ օրը միասին անցկացնենք։ Անչափ ուրախացա ու հուզվեցի, բայց էս չէր ամենակարևորը։

Նա մի նկար ինձ նվիրեց, որում մեր ընտանիքն էր պատկերված։ Չորսով միասին էինք, համակարգչային ծրագրով հավաքած նկար էր։ Էնքան հուզվեցի էդ լուսանկարից, պատկերացրի, թե ինչքան երջանիկ կլինեինք չորսով հիմա։