Վերջերս սուպերմարկետում մի հետաքրքիր դեպքի ականատես եղա: Պապը թոռան հետ խանութում էր, շատ գնումներ էին արել, սայլակի մեջ կային տարբեր տեսակի երշիկեղեն, միս, կաթնամթերք: Նկատեցի, որ զամբյուղում շատ քաղցրավենիք կար. թխվածքաբլիթներ, մարմելադ, շոկոլադ, չիփսեր։ Ուրախ թոռնիկը քայլում էր պապի կողքով: Երբ հասան դրամարկղի մոտ թոռը ասաց. — Պապ, ես շոկոլադե ձվիկ եմ ուզում: -Քեզ համար արդեն շատ բան ենք առել, տեղը դրիր, — ասաց պապը շատ հանգիստ:
Տղան սկսեց ողջ կոկորդով բղավել, ճչո ւմ էր այնպես, որ ողջ սուպերմարկետը նրա ձայնն էր լսում.- Ուզում եմ, ուզում եմ, շոկոլադե ձվիկ եմ ուզում: Պապն արդեն սկսել էր վճարել իր ապրանքների համար: Պապը չդիմացավ, պառկեց հատակին ու սկսեց նմանակել թոռանը։ «Ուզում եմ տուն գնամ, ինձ տուն տար,- բղավում էր պապը: Թոռնիկն անմիջապես լռեց, օգնեց պապիկին վեր կենալ, ու նրանք հանգիստ դուրս եկան խանութից։ Ես երբեք նման բան չէի տեսել: