Յուրաքանչյուր երեխայի համար կյանքում չկա ավելի մեծ պաշտպանություն քան մոր աղոթքն ու օրհնանքը:Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս, քո ողորմությանն եմ հանձնում զավա-կիս, փրկիր նրան հանուն Քո անվան:Տեր, ներիր նրա բոլոր մեղքերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգի-տակցաբար: Տեր, նրան դիր ճշմարիտ ուղու վրա, թող նա քայլի քո ընտրած ճանապարհով, փրկիր նրա հոգին և մարմինը:
Տեր, օրհնիր նրան տանը, տան մերձակայքում, դաշտում, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայ-րում, որտեղ էլ նա լինի: Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ:Պաշտպանիր նրան բոլոր թռչող գնդակներից, նետերից, դանակից, թրից, թույնից, հրդեհից, մահաբեր հիվանդություններից:
Տեր պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես թշնամիներից, բոլոր տեսակի դժբախտություններից ու ան-հաջողություններից:Տեր, նրան հեռու պահիր բոլոր հիվանդություններից, հեռու պահիր վնասակար սովորութ-յուններից և հոգեկան ծшնր ապրումներից և վշտից:
Տեր, օրհնիր ինձ, մեղ ավորիս ու արժանավորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է արքայությունը և հզորությունը և փառքը հավիտ-յանս հավիտենից:
Ամեն: