Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Անի Ղազարյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մհեր Մկրտչյան թատրոնից ազատման դիմում է գրել.
«Ազատման դիմում գրեցի:
Դժվար էր, ծանր, բայց բարոյական, ու էդպես կլինի միշտ ՝ ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք:
Հ.Գ. կներես Մուշեղիչ… մի օր ամեն ինչ լավ կլինի….»
Նշենք, որ այս տարվա հունիսին, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, լուծարվել է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որը զբաղեցնում էր «Իշխանություն» և «Իշխանություն 2» ֆիլմերի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
Նշենք նաև, որ դերասան այսօր Լևս Դավթյանը, որ աշխատում էր Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում, ևս ազատման դիմում է գրել։