Մեկ դեղամիջոցը կփոխարինի ամբողջ դեղատուփը. լյարդի խնդիրն ու մեծ քաշն այլևս սարսափելի չեն

Եթե նախկինում օրը սկսում էիք սուրճից կամ թեյից, հիմա արդեն հաստատապես կփոխեք ձեր սովորությունը։ Մենք կպատմենք՝ ինչպես կարելի է կիտրոնի և ջրի միջոցով մաքրել լյարդը, ազատվել ավելորդ քաշից և պահպանել ճերմակափայլ ժպիտը։

Ինչպես հայտնի է, կիտրոնը բուժիչ բաղադրիչների մեծ քանակություն է պարունակում, հատկապես С վիտամին, որն օրգանիզմը պաշտպանում է սթրեսներից, ուժեղացնում է բջիջների վերականգնման գործընթացը, մեծացնում վարակների նկատամբ դիմադրողականությունը և նվազեցնում զանազան հակածինների ազդեցությունը։
Լիմոնով գոլ ջուր

Բաղադրամասերը․

կես կիտրոն
250 մլ ջուր
Պատրաստման եղանակը․

Գոլ ջրի մեջ լցրեք կտրտած կիտրոն կամ կիտրոնահյութ։ Ուշադրություն․ ջուրը 60 աստիճանից բարձր չպետք է լինի։ Սա ըմպելիքի պատրաստման գլխավոր կանոնն է․ ավելի բարձր ջերմաստիճանում կիտրոնը կորցնում է իր բուժիչ հատկությունները։ Ըմպելիքի պատրաստման համար միշտ թարմ կիտրոն ընտրեք։

Աղիքների և լյարդի մաքրման համար

Կիրառումը

Սա, թերևս, կիտրոնաջրի գլխավոր գործառութներից մեկն է։ Մարսողական համակարգի աշխատանքը բարելավելու համար անհրաժեշտ է դատարկ ստամոքսին խմել մեկ բաժակ կիտրոնաջուր։ Ցանկալի է՝ դրանից 15–30 հետո միայն ուտել։

Կիտրոնահյութը բարենպաստ է անդրադառնում ստամոքսի վրա, մեղմում այրոցները, վերացնում զկռտոցը և աղիքներում խոչընդոտում գազերի կուտակումը։ Ինչ վերաբերում է լյարդին, այստեղ միասին երկու բաղադրամաս են գործում։ Կիտրոնում պարունակող նյութերը խթանում են թունավոր նյութերի արտաթորումը, իսկ ջուրը դուրս է հանում այդ տարրերը՝ այդպիսով մաքրելով կարևորագույն օրգանը՝ լյարդը։

Սրտային հիվանդությունների դեմ

Դատարկ ստամոքսին գոլ ջրով կիտրոնի հյութը խմելն օգնում է սրտանոթային հիվանդություններից տառապող մարդկանց։ Բանն այն է, որ այդ ըմպելիքի կանոնավոր օգտագործումը նպաստում է անոթների մաքրմանը։ Միաժամանակ նվազեցնում ու կանխում է սրտային հիվանդությունների սրացումը։

Նիհարեցման համար

Ամեն օր ուտելուց 15–30 րոպե առաջ խմեք այս ըմպելիքը։ Կիտրոնաջուրը մեծ քանակությոամբ բջջանյութ է պարունակում, ինչի շնոհիվ նվազում է քաղցի զգացումն ու արագացնում ճարպերի քայքայումը։ Մոռացեք կախ ընկած փորի մասին։

Անոթների համար

Ըմպելիքը բարենպաստ է անդրադառնում անոթների առողջացման վրա և կանխում դրանցում հեղուկների կուտակմանը։ Նստակյաց ապրելակերպի դեպքում դա անչափ կարևոր է։

Մրսածության կանխարգելում

Դա հատկապես կարևոր է աշնան և ձմռան շրջանում, երբ մարդուն ամեն քայլում դարանակալում են մրսածությունն ու վարակիչ հիվանդություները։ С վիտամինով հարուստ կիտրոնն ամրապնդում է օրգանիզմի պաշտպանիչ ուժերը և բարձրացնում վիրուսների հանդեպ դիմադրողականությունը։ Իհարկե, դա չի ազատում ընթացիկ հիվանդություններից, բայց փոխարենը հիանալի կանխարգելիչ միջոց է։

Ձյունափայլ ժպիտ

Կիտրոնաթթուն սքանչելիորեն սպիտակեցնում է էմալը։ Մի անհանգստացեք, դրա խտության աստիճանը ստացված ըմպելիքում շատ չէ և հազիվ թե վնաս պատճառի ձեր ատամներին։ Կիտրոնաջուրը նաև հոյակապ թարմացնում է շնչառությունը։

Կատարյալ մաշկ

Ինչպես արդեն ասվեց, ըմպելիքը արտակարգ կերպով մաքրում է լյարդն ու աղիքները, դա իր հերթին կանխում է պզուկների առաջացումը։ Իսկ С վիտամինը բառացիորեն երիտասարդացնում է մաշկը ներսից և խոչընդոտում կնճիռների և պիգմենտային կետերի առաջացումը։

Եթե ձեր մաշկը չոր չէ, կարող եք կիտրոնաջրով տրորել դեմքը․ դրա շնորհիվ դեմքի մաշկին եռանդ ու փայլատություն կհաղորդեք։ Ահա այսպիսի հրաշագործ ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա հասարակ ըմպելիքը՝ գոլ ջրով կիտրոնը։ Հիշեք, որ դա միանգամայն բնական միջոց է, և մեկ-երկու կիրառումով կայծակնային արդյունքի մի սպասեք։

Ամեն առավոտ դատարկ ստամոքսին կիտրոնով ջուր խմեք և շատ շուտով ձեր օրգանիզմը երախտապարտ կլինի։ Ցանկության դեպքում կիտրոնաջրի մեջ կարելի է 1 գդալ անանուխ կամ մեղր ավելացնել։