Առավոտյան մի կինն արթնանում է, նայում պատուհանից և տեսնում, որ հարևանուհին լվացած սպիտակեղեն է փռում պարանին…
Մի ընտանեկան զույգ նոր բնակարան տեղափոխվեց:Առավոտյան կինն արթնացավ, նայեց պատուհանից և տեսավ հարևանուհուն, ով լվացած սպիտակեղենը փռում էր պարանին:
-Տես, թե որքան կեղտոտ է նրա լվացքը,-ասաց նա ամուսնուն:
Բայց ամուսինը թերթ էր կարդում և ուշադրություն չդարձրեց:
-Երևի նրա լվացքի փոշին է անորակ, կամ նա լվացք անել չգիտի: Նրան սովորեցնել է պետք:
Եվ այդպես եղավ մի քանի անգամ, իսկ կինն ամեն անգամ զարմանում էր, թե ինչպես է կարելի սպիտակեղենն այդքան վատ լվանալ:
Մի գեղեցիկ առավոտ նայելով պատուհանից, կինը բացականչեց.
-Հիանալի է, այսօր մաքուր է նրա լվացած սպիտակեղենը, վերջապես սովորեց լվացք անել:
-Ոչ, սիրելիս, ուղղակի ես այսօր վաղ եմ արթնացել և լվացել եմ պատուհանը…
Այդպես էլ լինում է կյանքում. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի պատուհանից եք նայում տեղի ունեցող ամեն ինչին: