Նինա Տիմոֆեեւնան թանկարժեք մեքենայով գնում էր իր տուն: :
Ավելի քան երկու տարի Նինան չէր եղել իր հարազատ երկրում, և հիմա, ինչպես փոքր երեխան, նա նայում էր ծանոթ լանդշաֆտներին և երջանիկ էր, չնայած իրեն համակած տխրությանը:
Նինան բնիկ գյուղացի բնակիչ է, ծնվել և մեծացել է այս կողմերում, անմիջապես ամուսնացել է, դուստր ունեցել ՝Թամարային, բայց շուտ այրիացել է և դստերը մենակ մեծացրել: Թամարան խելացի էր, դպրոցում լավ էր սովորում, այնուհետև ընդունվեց քոլեջ և ամուսնացավ:
Ավարտելուց հետո նա ստացավ հեղինակավոր աշխատանք, ամուսնու հետ ապրում էր քաղաքում: Այնտեղ նա ծնեց Ալյոնային: Բայց ամուսնուց բաժանվեց և վերադարձավ հայրենի գյուղ ՝ մոր մոտ:
Որոշ ժամանակ անց դստերը թողեց մոր խնամքին ու գնաց քաղաք: Եվ այլևս չհիշեց դստեր ու մոր մասին:
Տատիկը ջանք չէր խնայում թոռան համար: Ալյոնան մեծանում էր իսկական գեղեցկուհի: Երկրպագուներ շատ ուներ և մի օր հանդիպեց իր ապագա ամուսնուն:
Ամուսնացավ ու տեղափոխվեց քաղաք: Ամիսներ անց ծնվեց նրա որդին: Ալյոնան տնային գործերից գլուխ չէր հանում, իսկ ամուսինը պահանջկոտ էր, շարունակ նախատում էր Ալյոնային ապաշնորհ կին լինելու համար:
Ալյոնան տատիկին բերեց իր տուն որպեսզի օգնի իրեն, իսկ ինքը ողջ օրը գնում էր ընկերուհիների հետ զվարճանալու: Տատիկն այլևս նախկին եռանդուն կինը չէր, 80-ամյա կինը շուտ էր հոգնում, ոտքերը, մեջքը ցավում էին:
Իսկ Ալյոնան նրանից պահանջում էր անել տան բոլոր գործերը. ինչու՞ արդուկն արված չէ, ինչու ափսեները լվացված չեն, ինչու փոքրիկին զբոսանքի չի տանում և այսպես շարունակ:
Ու մի օր Ալյոնան ակնարկեց, որ տատիկը պորտաբույծի պես նստել է ու ոչինչ չի անում, մոռանալով, որ ինքն էր խնդրել նրան տեղափոխվել քաղաք:
Նինան հավաքեց իրերն ու խնդրեց Ալյոնայի ամուսնուն իրեն գյուղ տանել: Նա իր ողջ կյանքը նվիրեց դստերը ու թոռանը, միայնակ մեծացրեց նրանց երկուսին էլ և ահա խնդրեմ, օր ծերության դեռ նրանից պահանջում են:
Որտե՞ղ էր սսխալվել: Փորձում էր գտնել այդ հարցի պատասխանը: Միգուցե շատ է նվիրվել: