Կոպերի կնճիռները կանհետանան առաջին իսկ անգամից, տնական այս պարզ դիմակի շնորհիվ դուք կմոռանաք թոշնած մաշկի մասին․․․Ամենից հաճախ տարիքի հետ կապված առաջին փոփոխությունները հայտնվում են աչքերի հատվածում: Կոպերի մաշկը բարակ է, նուրբ:
Կան բազմաթիվ կոսմետիկ միջոցներ կոպերի մաշկի խնամքի համար, բայց ամենաարդյունավետը եղել են և կլինեն նրանք, որոնք բնությունն ինքն է տվել մեզ։ Օգտագործելով ձվի վրա հիմնված դիմակներ՝ դուք կարող եք սպիտակեցնել աչքերի շուրջ մաշկը, դա րձնել այն ավելի թարմ, ձիգ և հարթեցնել նուրբ կնճիռները: Սա ապրանք չէ, այլ իրական գտածո: Մենք հավաքել ենք մի քանի պարզ տնական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն աչքերի շուրջ մաշկը փափուկ և ճկուն պահել:
1. Ձվի սպիտակուցի դիմակ: Կոպերի մաշկի վիճակը բարելավելու ամենապարզ, բայց ոչ պակաս արդյունավետ միջոցը մաքուր ձվի սպիտակուցն է։ Ձեզ անհրաժեշտ է ընդամենը 1 սպիտակուց և բամբակյա պահոց: Սպիտակուցը քսեք աչքերի շուրջ մաշկին։ Ձեր կոպերը փակ պահեք և թողեք, որ սպիտաակուցը ամբողջությամբ չորանա։ Լվացեք դիմակը սառը ջրով և վայելեք արդյունքը:
2. Հավասար մասերով խառնել ձվի սպիտակուցը,գարու ալյուրը և մեղրը։ Ստացված խառնուրդը քսել աչքերի շուրջը 20 րոպե, ապա լվանալ սառը ջրով։ Այս դիմակը կօգնի հարթեցնել նուրբ կնճիռները և թարմացնել աչքերի շուրջ մաշկը։
3. Հետևյալ դիմակը կօգնի ազատվել այտուցներից և արագ ազատվել աչքերի տակ պարկերից, ինչպես նաև հարթեցնել նուրբ կնճիռ ները։ Ձեզ անհրաժեշտ է՝ 2 ձվի դեղնուց, 1 ճ.գ. մեղր եւ 1 ճ.գ. ձիթապտղի կամ ծիրանի յուղ: Խառնել բոլոր բաղադրիչները հարիչով և արագ քսել աչքերի շուրջ մաշկին։ Այս պրոցեդուրան կտևի ոչ ավելի, քան կես ժամ, և արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ։
4. Իսկ ահա արդյունավետ միջոց, որը կօգնի սնուցել կոպերի չոր ու հոգնած մաշկը։ Խառնեք 1 ձվի դեղնուցը, մեկ թեյի գդալ ձիթապ տղի յուղը և կես կիտրոնի հյութը։ Կիրառեք այս դիմակը 20 րոպե, ապա լվացեք բամբակյա սկավառակով սառը կաթով։ Արդյունքը առողջ և թարմ մաշկ է:
Եվ հիշեք, որ ցանկացած դիմակ պետք է քսել միայն մաքուր մաշկին՝ առանց դիմահարդարման: Աչքերի շուրջ մաշկի խնամքի այս արդյունավետ տնական բաղադրատոմսերը պետք է լինեն յուրաքանչյուր երիտասարդ կնոջ զինանոցում:
Ապրեք առողջ, եղեք գեղեցիկ