Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման հյուրը դերասան Լևս Դավթյանն է։
StarNews-ը հետևել է զրույցին:
Հաղորդման շրջանակներում դերասանը բավականին անկեղծացավ ու խոսեց ներկայիս իշխանության, նրանց բացթողումների ու ներկայուիս վատ ընդիմություն ունենալու, իր և կնոջ միության, հարսանեկան արարողության հետ կապված համացանցի արձագանքի մասին։
Համացանցում տարածվեց Լևս Դավթյանի հարսանեկան տեսանյութերը ու մարդիկ սկսեցին քննարկել ու ինչու չէ նաև քննադատել։ Խոսքը Լևսի կոստյումի մասին էր, որի գնապիտակը իր սթորի բաժնում ներկայացրել էր դերասանուհի Անաիս Սարդարյանը։
Կոստյումը բավականին թանկ էր, ու առաջացրել էր մարդկանց բարկությունը, մեկնաբանություններում հիմնականում ն շվում էր, որ լավ կլինի եթ Լևսը այդ գումարները բանակի ու պետության վրա ներդնի։
Հաղորդման ընթացքում Լևսն ասաց, որ կոստյումն իր համար գնել է իր քավորը՝ Մոսոն Կարապետյան, ով իր պատանեկության ընկերն է։
<<Մոսոյի հետ դեռ ծառայության ընթացքում ենք մտերմացել ու մեր ընկերությունը պահել ենք մինչ օրս,ու որոշել էինք, որ որևէ ձև պետք է ամրապնդենք մեր մտերմությունն ու դարձնենք բարեկամություն, հենց այդպես էլ եղավ, Մոսոն դարձավ իմ քավորը>>։