Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փետրվարի 16-ին պայքարը սկսում են ազատ ոճայինները։
Առաջինը մրցագորգ դուրս կգան 57-65-70-79-97 կգ քաշային ըմբիշները։
Եվրոպայի եռակի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով կլինի նրա մրցակիցը:
Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Լեհաստանի ներկայացուցիչ Կրիստոֆ Բինկովսկու հետ:
Արման Անդրեասյանը (70 կգ) նույն փուլում կմրցի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովի հետ:
Արման Ավագյանը (79 կգ)ևս պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, սակայն նրա մրցակիցը ևս դեռևս հայտնի չէ:
Այսօր մեր վերջին ներկայացուցիչը՝ 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Ահմեդ Բատաևի հետ: