Մարդս ինձ գժի տեղա դրել՝ թազա շորերը հագավ, 5 հատ 20000-անոց դրեց գրպանը, թե գնամ աղբը թափեմ․ Գնաց ու վերադարձավ գիշերը․ Որոշեցի նրան դաս տալ․․․

Մարդս ինձ գժի տեղա դրել՝ թազա շորերը հագավ, 5 հատ 20000-անոց դրեց գրպանը,թե գնամ աղբը թափեմ․Գնաց ու վերադարձավ
գիշերը․ Որոշեցի նրան դաս տալ․․․

էն օրը նստած մարդ ու կնիկ հաց էինք ուտում, մեկ էլ մարդս թազա սվիտերը հագավ, նոր կոշիկները հագավ, պորտմանից 5 հատ
20 000 -անոց դրեց գրպանը, ասեց գնամ զիբիլը թափեմ: Զարմացած նայեցի վրեն, ասում եմ, այ մարդ զիբիլը թափելու համար ինչի՞
ես տենց զուգվել-զարդարվել: Ձեռ առնելով ասեցի, պասպորտդ էլ հետդ վերցրու, կարող ա պետք գա: Ասեց.

-Այ կնիկ, կարողա հարևաննեևրը տեսնեն, ի՞նչ կմտածեն,- հետո վերցրեց տոպրակն ու դուրս եկավ:

Գնաց ու գիշերը ուշ նոր տուն եկավ: Առանց խոսք ասելու գնաց պառկեց ու քնեց: Չգիտեի ինչ մտածեմ, բայց որոշեցի լավ դաս տալ:
Հաջորդ օրը, իրիկունը, կարճ շորս հագա, լավ քսվեցի, բարձրակրունկ կոշիկներս հագա ու․․․

Մարդս ասեց․

-Էդ ու՞ր:

-Հեչ, տանեմ զիբիլը թափեմ:

-Բա ինչի՞ ես սիրունացել: Ձեն չհանեցի, աղբի տոպրակը վերցրի ու դուրս եկա:

Զանգեցի ընկերուհուս ու իրար հետ գնացինք ակումբ, լավ տժժացինք: Շատ ուշ տուն եկա: Գնացի միանգամից պառկեցի քնեցի: Ա
ռավոտ մարդս հարցրեց.

-Բա ու՞ր էիր:

Ասեցի, երբ որ ճիշտը կասես թե դու ուր էիր, ես էլ կասեմ, թե որտեղ էի: