Ահա թե ինչ նամակ է գրել հայտնի դերասանուհի Էմմա Մանուկյանի դուստրը մորը

Հանրահայտ արտիստուհիներից Էմմա Մանուկյանն ու նրա ամուսինը ակտիվ արտիստական կարիերա են զարգացնում։ Նա մեկ աղջիկ ունի։ Էմման աղջկան հագեցած մշակութային կրթություն է տալիս՝ դպրոցական կրթությանը զուգահեռ։

Ծնողների մասնագիտության և ստացած կրթության ազդեցությամբ Սառան մեծ սեր ու հետաքրքրություն ունի արվեստի, մշակույթի նկատմամբ։ Էմմայի դստրիկը մայրիկի մասնագիտության բերումով հաճախ է նրան կարոտում, իսկ երբեմն էլ մայրիկի գալուստից առաջ արդեն քնած է լինում։

Նման դեպքերում երբ աղջիկն ասելիք է ունենում, ինչպես հասկանալի է դառնում Էմմայի հրապարակումից, մորը հայտնում է գրությունների, նամակների միջոցով։ Էմման հրապարակել է դստեր վերջին նամակներից մեկը։

Էմմայի հրապարակած նամակի մեջ երևում է, որ դուստրը քնելուց առաջ մայրիկին շոկոլադ է թողել, որ գա և ուտի, քանի որ շատ համեղ է, իսկ վերջում էլ խնդրել է, որ հեռախոսը դնի լիցքավորման՝ գրությունը սիրո խոստովանությամբ եզրափակելով։