Ամեն տարի գարնանը միշտ աղբն էի գցում ծլած սխտորը․․․Սա իմանալուց հետո էլ չեմ կրկնում նույն սխալը։Սխտորը, ինչպես և սո
խը, գարնանը սկսում է ծլել և կանաչ ծիլեր բաց թողել։ Շատերը աղբն են գցում ծլած բանջարեղենը՝ համարելով, որ այն կորցրել է իր
օգտակարությունը և համային հատկությունները։ Իրականում, նման կերպ վարվելով՝ աններելի սխալ եք թույլ տալիս։
Ինչի համար ուտել ծլած սխտոր․
1․ Ծլելու ընթացքում սխտորի մեջ ի հայտ են գալիս նոր ֆերմենտներ՝ բազմաթիվ հիվանդությունների դեմ հզոր ազդեցությամբ։ Ավե
լին, կանաչ ծիլերի համն ավելի սուր է և արտահայտված։
2․ Օգտակար է օրական 1 պճեղ սխտոր ուտելը, եթե իմունիտետը թույլ է, դիմացկուն չեք մրսածության և վիրուսային հիվանդութ
յունների հանդեպ։
3․ Սխտորից պատրաստում են բազմաթիվ թուրմեր՝ անոթները մաքրելու և սրտի աշխատանքը կարգավորելու համար։ Իսկ ահա
ծլած սխտորը նման դեպքերում պետք չէ թրջել, թրմել, պարզապես վերցրեք և կերեք։
4․ Նման սխտորը ժոողվրդական բժշկությունը խորհուրդ է տալիս ընդունել որպես պրոֆիլակտիկ միջոց՝ ինսուլտի և թրոմբների ա-
ռաջացումը կանխարգելելու համար։
5․ Ծլած սխտորը կօգնի թունավորման ժամանակ, կդադարեցնի փորլուծությունը։
6․ Կանխարգելում է չարորակ ուռուցքների զարգացումը, մաքրում է օրգանիզմը կանցերոգեններից։
7․ Ծլած սխտորի հակաօքսիդանտները կարող են կանխարգելել բջիջների վաղաժամ ծերացումը և կնճիռների առաջացումը։
Ինչպես օգտագործել ծլած սխտորը․
1․ Տնական սխտորն ավելի օգտակար է, քան խանութից գնածը; զգույշ եղեք, սուպերմարկետներում հաճախ են վաճառում կասկա
ծելի որակի չինական արտադրության բանջարեղեն;
2․ Օգտագործելուց առաջ մեջտեղից կտրեք սխտորի պճեղը և համոզվեք, որ այն ունի հագեցած գույն, չի սևացել և չի սկսել փչանալ;
3․ Ավելացրեք սխտորը սիրելի ուտեստներին՝ առանց ջերմային մշակման ենթարկելու։ Հաշվի առեք, որ ծլած սխտորի համն ավելի
սուր է, չչարաշահեք դրա քանակը։
Ապրեք առողջ