Իրական պատմություն
Մի տղայի հուշերից
Մայրս մի աչք ուներ, ես ատում էի նրան , մայրս ինձ համար գլխացավանք էր դարձել : Մայրս ուտելիք էր պատրաստում աշակերտների և ուսուցիչների համար, որպեսզի կարողանար պահել ընտանիքը :
Մի օր դպրոցում մայրս եկել էր իմ դասարան, որպեսզի տեսներ ինձ: Ես շատ էի բարկացել, մտածում էի ինչպես է համարձակվել նման բան անել: Ես առհամարեցի նրան : Հաջորդ օրը համադասարանցիներիցս մեկն ասաց.
— Քո մայրը մի աչք ունի
Այդ րոպեյին ցանկանում էի մեռնել: Ես ուզում էի, որ մայրս անհետանար իմ կյանքից: Ես այդ օրը նրան ասացի թե ինչու չի անհետանում իմ կյանքից : Մայրս չարձագանքեց: Ես այդ ժամանակ չէի մտածում ասածներիս մասին, ահավոր բարկացած էի: Ես ցանկանում էի հեռանալ տանից:
Այսպիսով լավ ուսում ստացա և հնարավորություն ստացա ուսումս արտերկրում շարունակելու, հետո ամուսնացա , ինձ համար տուն գնեցի, երեխաներ ունեցա, ես կատարյալ երջանիկ էի:
Մի օր մայրս եկավ ինձ տեսնելու, նա ինձ և իր թոռներին չէր տեսել երկար տարիներ, երբ նա կանգ առավ դռանս մոտ երեխաներս ծիծաղեցին նրա վրա և ես նրան կշտամբեցի այն բանի համար, որ առանց հրավիրելու եկել էր:
Մայրս ասաց, որ երևի հասցեն է շփոթել և հեռացավ :
Մի օր ինձ մի նամակ եկավ որում գրված էր, որ մայրս մահացել է ես գնացի մեր հին տուն, հարևանները մի նամակ տվեցին, որը մայրս էր թողել մահվանից առաջ նամակում գրված էր.
Իմ սիրելի տղա
Ես այս ամբողջ տարիներին քո մասին եմ մտածել: Կներես ինձ, որ եկա և վախեցրի երեխաներիտ բայց շատ էի քեզ կարոտել:
Երբ փոքր էիր մի օր վթարի ենթարկվեցիր,որի պատճառով կորցրեցիր աչքիդ մեկը, քանի որ ես մայր էի, և չէի կարող որդուս այդ վիճակով տեսնել դրա համար աչքիս մեկը քեզ տվեցի:
Ես հպարտ եմ քեզանով , երջանիկ եղիր իմ ամբողջ սերը քեզ