Հայ թատրոնի զարգաման ակունքներում կանգնած շատ նվիրյալ արտիստներ այսօր, ցավոք սրտի, հայտնվել են ստվերում, չնայած իրենց ամբողջ կյանքն ու գործունեությունը նվիրել են թատրոնին։ Թատրոնի նվիրյալներին երբեմն թատրոնի պատմությանը քաջատեղյակ անձինք են հիշում։
Օրինակ, երաժիշտ Արթուր Իսպիրյանը տեղադրել է տաղանդաշատ ու վաստակաշատ արտիստուհի Նինել Դալլաքյանի երիտասարդ տարիների լուսանկարներից մեկը՝ հարցնելով, թե ովքեր կճանաչեն տաղանդավոր արտիստուհուն։
Հիմնականում հարցմանը տրված պատասխանները սխալ են եղել։ Դալլաքյան Նինելը ծնունդով Երևանից է, տարիներ շարունակ աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում՝ կերտելով ուշարժան ու տիպային դերեր։
Նա վախճանվել է տարիներ առաջ՝ 2008 թվականին, երբ բոլորել էր ծննդյան յոթանասունինը տարին։ Նինել Դալլաքյանն իր կյանքի ընթացքում արժանացել է Խորենացու մեդալին ու ժողովրդական արտիստի կոչմանը։
Հանդես է եկել նաև ռադիո, ինչպես նա հեռուստաբեմադրությունների։ Մեր մեծ մշակութային գործիչներին հիշելը, նրան գործն արժևորելը նպաստում է մշակույթի շարունակական ու ներդաշնակ զարգացմանը։