Էդուարդ Մանվելյանը գրում է։ Ուրեմն, շատ տարիներ առաջ հին Հայաստանում Հերոս անունով մի գայիշնիկ էր կենում։
Իրական պատմություն եմ պատմում հա․ Հերոսը Արտաշատի ԳԱԻ-ից էր․ արտաշատցիները թող փաստեն։ Հերոսն էլ կոչում չի այ ժողովուրդ․ էդ մարդու իսկական անունն էր՝ Հերոս։ Մի օր Հերոսիս նարյադ են ուղարկում Երևան։ Փարաքարի ճամփին ռեյդ ա անում արտաշատցի գայիշնիկը։ 90-ական թվականներն են․․․
Տենց անկապ լռվում ա, փող չկա, ավտո չկա, 90-ականներ, բենզին չկա։ Մեկ էլ տեսնում ա մի անծանոթ ավտո վընգալեն գալիս ա։ Ինչի՞ համար անծանոթ, որովհետև տենց ավտո չէր տեսել Հերոսը․ ոնց ինքն էր ասում «կարմիր վիլիս»։ Հերոսս որ տենում ա էդ կարմիր վիլիսը տռասն իրանով ա արել, գայիշնիկի կախարդական փայտիկը տնգում ա, շվիշտոկը խոդում ու թռնում վիլիսի դեմը․․․