ՄԱՄՈՒԼ
Քեզ է վերադառնում այն ամենը, ինչ դու անում ես․ առակ, որ կփոխի քո կյանքը
March 6, 2024
Քեզ է վերադառնում այն ամենը, ինչ դու անում ես․ առակ, որ կփոխի քո կյանքը
Ներկայացնում ենք մի առակ, որը շատ կարևոր դաս է բոլորիս համար։ Մի ծերունի տեղափոխվում է ապրելու իր տղայի հարսի և չորսամյա թոռան մոտ։
Նրա ձեռքերը դողում էին, աչքերը վատ էին տեսնում, քայլվածքն անվստահ էր։ Նրանք միասին էին սեղան նստում, սակայն ծերուկի դողացող ձեռքերն ու վատ տեղողությունը բարդացնում էին գործը. ուտելիքը նրա գդալից հատակին էր թափվում, կաթը՝ սփռոցին։
Տղան և հարսը գնալով ավելի էին նյարդայնանում այդ ամենից։
—Մենք պետք է ինչ որ մի բան ձեռնարկենք,– ասաց որդին։
Ամուսինները որոշեցին սենյակի անկյունում մի առանձին փոքրիկ սեղանիկ դնել։ Այդտեղ պապիկը սկսեց միայնակ ուտել, այն դեպքում, երբ ընտանիքի մյուս անդամները սեղանի շուրջ վայելում էին ճաշը։ Այն բանից հետո, երբ ծերուկը երկու անգամ աման կոտրեց, նրան սկսեցին փայտե ամանով տալ կերակուրը։ Երբեմն նրա աչքերում արցունքներ էին հայտնվում, քանի որ նա լրիվ մենակ էր։
Չորսամյա տղան լուռ հետևում էր այդ ամենին։ Մի օր երեկոյան, ընթրիքից առաջ, հայրը նկատեց, որ նա փայտի կտորի հետ է խաղում հատակին նստած։ Նա քնքշանքով հարցրեց որդուն.
— Ինչո՞վ ես զբաղված։
Տղան պատասխանեց.
— Փոքրիկ թասիկ եմ պատրաստում քո և մայրիկի համար, որից դուք ճաշ կուտեք, երբ ես մեծանամ։
Այս խոսքերն այնպես ապշեցրին ծնողներին, որ նրանք կորցրեցին խոսելու ունակությունը։ Նրանց աչքերում արցունքներ երևացին։
Այդ երեկո որդին մոտեցավ հորը, բռնեց նրա ձեռքից և քնքշանքով հետ տարավ դեպի ընտանեկան սեղանը։ Նա այդ օրվանից սկսեց կրկին բոլորի հետ միասին ճաշել։
Եվ չգիտես թե ինչու, հարսն ու որդին այլևս չէին անհանգստանում, երբ ընկնում էր պատառաքաղը, թափվում էր կաթը կամ կեղտոտվում էր սփռոցը։