Եղբայրներս մեր մայրիկին տարան ծերանոց, իսկ ես նրան բերեցի իմ տուն, բայց միայն իմանաք, թե դրանից հետո ինչ արեցին եղբայրներս
Մայրս արդեն 70 տարեկան էր։ Նա ապրում էր մեզանից առանձին՝ հարևան քաղաքում։ Նա գործունյա և ակտիվ կին էր, ինքնուրույն և մեզանից որևէ օգնություն չէր պահանջում, դեռ ինքն էր օգնում, ում ինչպես կարողանում էր: Ես այցելում էի նրան գրեթե ամեն ամիս
Գնալով մայրս դժվարությամբ էր քայլում, գանգատվում էր գլխապտույտից, երբեմն ընկնում էր և կարող էր նույն բանը հարցնել 100 անգամ։ Հարկ է նշել, որ ժամանակին մենք բոլորս միասին էինք ապրում, բայց երբ հայրս ու տատիկս հրաժեշտ տվեցին երկրային կյանքին, բոլորս բաժանվեցինք։ Մայրս մնաց մենակ ապրելու երկու սենյականոց բնակարանում։
Ես հասկացա, որ նրան չի կարելի մենակ թողնել: Անմիջապես զանգահարեցի եղբայրներիս և երբ նրանց ասացի, որ մայրիկին անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել մայրաքաղաք, նրանք որոշեցին, որ մայրիկին տանեմ իմ բնակարան, որտեղ ես վարձով եմ ապրում ամուսնուս հետ, իսկ իրենք կվճարեն բուժման համար ոև մեր բնակարանի վարձը: Որոշեցինք մայրիկի բնակարանը հանել վաճառքի: Ավագ եղբայրս ասաց, որ կզբաղվի այդ հարցով: Ես ու ամուսինս աշխատում էինք և մենք խնամող վարձեցինք: Երբ ամիսը լրացավ, ես զանգահարեցի եղբայրներիս, որպեսզի նրանց հիշեցնեի իրենց խոստման մասին, բայց ավագ եղբայրս կոպտեց ինձ ու ասաց, որ ես անամոթ եմ ու շահամոլ, սեփական մորս խնամելու համար ես գումար եմ ուզում:
Մենք մի կերպ վճարեցինք բնակարանի վարձը, խնամողի վարձը և նրան այլևս չկանչեցինք: Այդ պատճառով մայրս ստիպված էր մի քանի ժամ մենակ մնալ։ Եղել են դեպքեր, երբ աշխատանքից վերադառնալիս մորս գտնում էի զուգարանում հատակին ընկած։ Նրա վիճակը գնալով վատթարանում էր, ես ստիպված դուրս եկա աշխատանքից: Բայց մենք կանգնեցինք շատ լուրջ խնդրի առաջ. ամուսնուս աշխատավարձը հազիվ էր բավարարում բնակարանի վարձի ու սննդի համար: Իսկ դե ղորայքի ու բուժման համար ես սկսեցի պարտք անել: Մի օր էլ ճարահատված զանգեցի կրտսեր եղբորս: Նա առաջարկեց մայրիկին տեղափոխել ծերանոց: Ես շատ ծանր վիճակում էի և չգիտեմ ինչպես, բայց համաձայնվեցի:
Բայց ինձ մեղավոր էի զգում: Ես քայլում եմ այս երկրի վրա, ես ողջ եմ, բայց իմ մայրը ծերանոցում է: Եվ օրեր անց ես գնացի ու տուն բերեցի մայրիկիս: Պատրաստ եմ քաղցած քնել, բայց մայրիկիս պահել իմ կողքին: Ավելի ուշ իմացա, որ եղբայրներս վաճառել են մայրիկի բնակարանը և գումարը կիսել: Ես շատ զայրացած գնացի ավագ եղբորս տուն և պահանջեցի գումարի մի մասը, իսկ նա ինձ կրկին կոպտեց և ասաց.
Իսկ դու իմ կարծիքը հարցրիր, երբ նրան հետ բերեցիր քո տուն, թե ամուսնուդ հետ որոշել եք մայրիկի բնակարանի հաշվին հարստանալ: Ես զայրացած դուռը շրխկացրի ու գնացի ու այդ օրվանից մոռացա, որ եղբայրներ ունեմ: Հիշում եմ, ինչպես էր ժամանակին մայրս հպարտանում, որ երկու որդի ունի: