Ամեն զավակ չի, որ գնահատում ա մորը, հասկանում ա մոր արժեքը, երանի էն ծնողին, որ լավ երեխեք ունի, իմ բախտը չբերեց, տղերքս երեսիս չեն նայում

Ես իմ ամբողջ գիտակցական կյանքս նվիրել եմ երեխեքիս, օր ու գիշեր աշխատել եմ: Բնականաբար, շատ բան չէի կարող անել: Մենակ կին եմ եղե: Ամուսնուս մա հից հետո ես էլ չեմ մտածել անձնական կյանքս դասավորելու մասին: Երեխեքս երբեք սո ված ու առանց հագուստ չեն մնացել: Ես հասկանում էի, որ իրանք շատ պահանջներ ունեն: Ասում էի. Տղեք ջան, կմեծանաք, կաշխատեք ու կստեղծեք, կունենաք էն ամենը ինչ ուզում եք:

Պիտի անկեղծ լինեմ ու ասեմ, որ չէին գնահատում իմ տղեքը իմ արածը: Ինչքան փորձում էի բացատրեի, որ էդքան եմ կարողանում, չէին հասկանում: Մենակ մի բան էի լսում: Ի՞նչ ես արել որ: Գոռում էին վրես. Հոգնել ենք մակարոն ուտելուց, մարդ չի ուզում էս տուն գա: Մտքումս աղոթում էի տղերքիս համար ու խնդրում էի, որ իրանց կյանքը լավ դասավորվի:

Հետո ամեն մեկը գնաց իրա ճանապարհով, ես էլ մեծացա, հալից ընկել եմ: Էլ ուժ չունեմ, որ աշխատեմ: Ես եմ ու իմ թոշակը: Տղերքս ունեն իրանց տները, ընտանիք են կազմել: Իմ մասին չեն հիշում, երեսիս չեն նայում, չեն հետաքրքրվում, թե ինչի կարիք ունեմ: Բախտս չբերեց: Երանի էն ծնողին, ով լավ զավակ ունի: