Ինչպես վարդ աճեցնել կարտոֆիլի մեջ․ Այս հետաքրքիր հնարքը քչերին է հայտնի

Ձեզ անհրաժեշտ է․

վարդ
կարտոֆիլ
գայլիկոն
մեծ ծաղկաման
հող
պլաստիկ շիշ

Աճեցման եղանակը․

Ընտրեք այն վարդը, որը ցանկանում եք տնկել: Հեռացրեք բոլոր տերևները, կտրեք բողբոջը և ցողունի մի մասը՝ մոտ 3 սմ, վարդի ցողունը կտրեք 45 աստիճան անկյան տակ։ Վերցրեք կարտոֆիլը և գայլիկոնի միջոցով դրա վրա անցք բացեք, որպեսզի տեղավորվի վարդի ցողունը: Փոսը պետք է փոքր լինի, որպեսզի վարդը չկորցնի իր կայունությունը։

Վերցրեք մեծ ծաղկաման և դրա մեջ հող լցրեք, շերտի հաստությունը պեըք է լինի 5 սմ, ապա դրա մեջ տեղադրեք կարտոֆիլով վարդը։ Կտրեք պլաստիկ շշի ներքևի մասը և ծածկեք վարդի ցողունը վերևից: Այսպես կհասնեք ջերմոցային էֆեկտի։ Այս հնարքը կարելի է անել բոլոր տեսակի վարդերի հետ։