Բոլոր նրանց, ովքեր ունեն ավելորդ քաշ, խորհուրդ ենք տալիս այս հրաշք ըմպելիքը։ Մի օրում հնարավոր է նիհարել 1-1,5 կիլոգրամ։ Առանձնապես ոչինչ անել պետք չէ, միայն երեկոյան խմեք սա։
Անհրաժեշտ է․
կոճապղպեղի արմատ՝ 10սմ երկարությամբ 1 հատ
կարմիր խնձոր՝ 10-12 հատ
2 կիտրոնի կեղև և հյութ
բնական մեղր՝ ըստ ճաշակի
1-2 փայտիկ դարչին
4-5 լ ջուր
Այս ըմպելիքը ոչ միայն հագեցնում է օրգանիզմը սննդանյութերով, վիտամիններով և միկրոտարրերով, այլև թույլ է տալիս, որ ավելորդ կիլոգրամները նվազեն։ Ճարպն այրելու ունակությունն ի հայտ է գալիս այս հասանելի բաղադրիչները կանոնավոր կերպով օգտագործելուց հետո։
Ինչպես պատրաստել․
Կոճապղպեղը մաքրել, կտրատել շերտերի և դնել կաթսայի մեջ։ Խնձորների վրա կտրվածքներ անել և կիտրոնի կեղևի և դարչինի հետ միասին ավելացնել կոճապղպեղին։
Լցնել 4-5 լ ջուրը, հասցնել եռման աստիճանի և եփել 3 րոպե։ Ծածկել կափարիչով՝ մինչ ըմպելիքը կսառի։ Գոլ հեղուկին ավելացնել մեղր և կիտրոնի հյութ։ Քաղցրությունը որոշեք ինքներդ։ Սա կարելի է խմել և սառը, և տաք վիճակում։