Միայն պատկերացրեք, որ կան իրեր, որոնք չեն կոտրվում և մի քանի օգտագործումից հետո հենց աչքի առաջ մաս-մաս չեն լինում։ Ժամանակակից մարդկանց համար դա դժվար է պատկերացնել, քանի որ մենք սովոր ենք պահպանել բոլոր նոր իրերի երաշխիքային կտրոնը՝ վախենալով, որ այն շատ շուտ դուրս կգա շարքից։
Կարծում ենք, այս իրերից շատերը կան ձեր տան ամենահեռու անկյունում։
Մսաղաց
Որակյալ, հուսալի, հավերժական մսաղացը չի դավաճանի պատասխանատու պահին, չի փչանա, չի վառվի։ Իսկ թխվածքաբլիթի խմորը այն աղում է, ինչպես որ հարկն է, կարևորը՝ ճիշտ դանակ դնելն է։
ԽՍՀՄ-ի դարաշրջանի դասական մսաղացը անփոխարինելի է միս աղալու, լապշա, թխվածքաբլիթ և նույնիսկ հյութ պատրաստելու համար։
«Զենիթ» տեսախցիկ
Ժապավենային լուսանկարներ անողների թիվն օրեցօր մեծանում է, դրա համար էլ որակյալ տեսախցիկի համար նրանք պատրաստ են վճարել խոշոր գումար։
Եթե տանը կա այսպիսի լուսանկարչական սարք, և այն արդեն փոշոտվել է, իմացեք, որ իրականում դա մեծ արժեք ունեցող իր է։
Ընկույզի թավա
Դե, ո՞վ չի սիրում խտացրած կաթով այս խրթխրթան ընկույզները։ Այս թավան անփոխարինելի իր է, որով շատ հեշտ է պատրաստել։ Բնականաբար, այժմ խանութներում կարող եք գտնել նմանատիպ թավա, բայց հնի և նորի որակները նույնիսկ չեն համեմատվի։
Ապակե բաժակ
Այսպիսի ապակե բաժակները ԽՍՀՄ-ի շրջանի դասականներից են։ ՄԵր տատիկները դրանով խմում էր, կտրում պելմենիի խմորը, դրա օգնությամբ չափում մթերքի քանակը։
Եվ այսօր էլ այս բաժակը պահանջված է, քանի որ շատ բաղադրատոմսերում մթերքի քանակը նշվում ոչ թե գրամներով, այլ բաժակներով։ Բացի այդ, այս բաժակները շատ ամուր են և վատ տեսք չունեն։