Բուժեք ասթման առանց դեղերի…հետևեք այս խորհուրդներին և կզգաք, թե ինչ լավ եք զգում Ձեզ…Առողջ եղեք

Ասթման ի հայտ է գալիս բրոնխիալ ուղիների կոշտացման հետևանքով: Ասթմայի նախանշաններն են հազը, օդի պակասը և հևոցները:

Այդ իսկ պատճառով ասթմայով տառապող մարդիկ հատուկ դեղամիջոցներ են օգտագործում, որոնք թեթևացնում են վիճակն ու կանխարգելում են այլ առողջական խնդիրներ առաջանալու ռիսկը: Այս դեղամիջոցները մեծ քանակությամբ քիմիական տարրեր են պարունակում, օրինակ, ստերոիդներ, որոնք վնասակար են թոքերին:

Մյուս կողմից, սննդարար ուտելիքները կարող են նույն արդյունքը տալ՝ առանց կողմնակի ազդեցության: Բնական միջոցները կարող են նաև ալերգիկ ռեակցիաները վերացնել, նվազեցնել բորբոքային պրոցեսները, դուրս բերել խորխը: Շատ կարևոր է իմանալ, թե որ մթերքներն են խորհուրդ տրվում օգտագործել ասթմայի դեպքում:

Շնչառական խնդիրները վերացնելու և թոքերի աշխատնքը լավացնելու համար պետք է վիտամին C և բետա-կարոտին պարունակող մթերքներ օգտագործել: Գազարի հյութը՝ համեմված մի քանի ճյուղ նեխուրով, հրաշալի տարբերակ է:

Ձեր սննդակարգի մեջ պետք է ներառվի դդում, ճակնդեղ, կոճապղպեղ, նուռ, հապալաս, ելակ, ֆենհել, կաղամբ, լոլիկ, արքայախնձոր, գուավա, վարունգ, սպանախ և այլն:

Ավելին, ձեզ պետք է օգտագործել

Մրգային և բանջարեղենային հյութեր, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով և վիտամին C-ով:
Ձկան յուղ, որն օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է, օրինակ՝ սաղմոն, թյունոս, և այլն:
Կծու պղպեղ, սխտոր, չիլի պղպեղ և սոխ:
Մյուս կողմից՝ պետք է խուսափել

Կենդանական մթերքներից, օրինակ՝ ձու, կաթ, կաթնաշոռ, միս:
Սոդա և մոնոսադիումի գլյուտամատ
Բուսական յուղեր՝ արևածաղիկ, եգիպտացորեն
Ալկոհոլ:
Հետևեք ձեր սննդակարգին և կնկատեք, թե ինչպես եք կարճ ժամանակահատվածում թեթևություն զգում:

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: