Վարիկոզը հիվանդություն է, որից հիմնականում տառապում են տարեց կանայք: Սակայն այն երբեմն արտահայտվում է նաև տղամարդկանց մոտ: Այդ հիվանդությունը էսթետիկ տեսանկյունից տգեղ է և շատ ցավոտ:
Ոտքերի վրա երակների վարիկոզ լայնացումը նկատվում է այն ժամանակ, երբ մարդու արյունատար համակարգը սկսում է խցանել անոթները, որն էլ միանշանակ հանգեցնում է արյան հոսքի խախտման: Երբեմն նման խնդրից ազատվելու համար հարկավոր է լինում վիրահատություն:
Սակայն ինչպես նշում է fithacker.ru-ն, գոյություն ունեն ժողովրդական մի շարք միջոցներ, ինչպես նաև սովորական մթերքներ, որոնք կարող են, եթե ոչ օգնել ազատվել խնդրից, ապա գոնե թուլացնել վերջինիս առավել տհաճ դրսևորումները:
1. Չիլիական պղպեղ
Մի շարք դիետոլոգներ խորհուրդ են տալիս սննդի մեջ օգտագործել կծու չիլիական պղպեղ, քանի որ նրանում առկա նյութը նպաստում է արյան շրջանառության կարգավորմանն ու խցանված անոթների գործածման:
2.Սխտոր
Եթե ինչ–ինչ պատճառներով չեք կարող սննդակարգի մեջ օգտագործել կարմիր կծու պղպեղը, ապա կարող եք օգտագործել սխտոր, որը հիանալի կանխում է բորբոքային պրոցեսները, որոնք հիմնականում առաջանում են երակներում արյան շրջանառության խանգարման հետևանքով: Այն կարող եք սննդի մեջ օգտագործել ձեր նախընտրած տարբերակով, իսկ եթե դուք չեք կարողանում նաև օգտագործել սխտոր, ապա կարող եք այն բաժանել մի քանի մասի ու տրորել դրանով ախտահարված երակները: Բացի այդ կարող եք մի քանի պճեղ սխտորի վրա լցնել օղի ու ստացված թուրմով շաբաթական 4 անգամ մերսել ոտքերը:
3. Խնձորի քացախ
Մաքուր թանզիվե անձեռոցիկը թրջեք խնձորի քացախի մեջ ու դրեք այն երակների վրա: Թողեք այն մի քանի րոպե:Կարող եք այդ պրոցեսի ժամանակ մի թեթև տրորել ախտահարված հատվածները, սակայն աշխատեք մերսումը սկսել ներքևից ու աստիճանաբար բարձրանալ վերև:
4. Հալվե
Այս բույսը օժտված է սառեցնող ու հանգստացնող ազդեցությամբ: Իսկ եթե հալվեյի քսուքը տաքացնել, ապա այն կնպաստի նաև երակների բարելավման: Այդ քսուքը ոտքերի վրա քսեք քնելուց առաջ ու թողեք այդպես ամբողջ գիշեր:
Բաղադրատոմսեր, որոնք հնարավոր է շատ արագ պատրաստել տանը
Ձեզ ենք ներկայացնում 2 բաղադրատոմս, որոնք ոչ միայն շատ արդյունավետ են, այլ նաև շատ հեշտ են պատրաստվում:
5. Տերևներով եփուկ
Վերցրեք 2 լիտր սառը ջուր , ավելացրեք այնտեղ դափնու, երիցուկի ու անանուխի տերևներ ու եփեք: Ջուրը եռալուց հետո, գազօջախն անջատեք ու թողեք այն թրմվի 5 րոպե: Ապա ստացված հեղուկով մերսեք խնդրահարույց հատվածները, կարող եք նաև եփուկը լցնել տաշտակի մեջ ու ոտքերի վաննա ընդունել: Արդյունքն ուժեղացնելու համար, եփուկի մեջ կարող եք ավելացնել մի փոքր կերակրի սոդա:
6. Քսուքի բաղադրատոմս
Վերցրեք մի փոքր հալվեյի դոնդող, գազարի ու խնձորի քացախ ու լցրեք այդ ամենը հարիչի մեջ ու հարեք այնքան, մինչև որ այն դառնա քսուքանման զանգված: Ստացված մածուկը քսեք ախտահարված հատվածների վրա, թողեք 30 րոպե, որից հետո լվացեք սառը ջրով:
Եթե այնուամենայնիվ այդ մեթոդները ձեզ չեն բավականացնում, ապա կարող եք փորձել մի քանի միջոցներ, որոնք չեն պահանջում առանձնահատուկ ջանքեր:
7. Անուշահոտ յուղեր
Փորձեք ախտահարված հատվածների վրա քսել անուշահոտ յուղեր, սակայն չմոռանաք ոտքերը մերսել, ինչը շատ կարևոր է երակների վարիկոզ լայնացման դեպքում, և մերսելն անհրաժեշտ է սկսել ոտքերի ներքևի հատվածից՝ ոտնաթաթերից, ու աստիճանաբար վեր բարձրանալ: Մերսման ժամանակ աշխատեք շատ չսեղմել, այլ կատարեք քնքուշ շրջանաձև շարժումներ: Ցանկալի է դա կատարել քնելուց առաջ:
8. Կանաչ կավով քսուք
Խառնեք կանաչ կավը ոչ մեծ քանակությամբ ջրի հետ ու ստացված քսուքը, քնելուց առաջ, քսեք ախտահարված հատվածների վրա ու թողեք այդպես ամբողջ գիշեր: Առավոտյան մաքրեք քսուքը սովորական օճառով:
9. Շագանակի կեղեևով թեյ
Լցրեք 50 գրամ շագանակի կեղև 1 լիտր ջրի մեջ ու եռացրեք այն 10 րոպե: Այս թեյի օգտագործումը թույլ է տալիս կրճատել ոտքերի այտուցվածությունը:
10. Բուժիչ վանաններ
Տաշտակի մեջ լցրեք գոլ ջուր, ավելացրեք ծովի աղ ու 1 բաժակ խնձորի քացախ: Ոտքերը դրեք ջրի մեջ ու այդպես պահեք մոտավորապես 20 րոպե: Կարող եք նաև այդ ընթացքում մի փոքր մերսել ոտքերը:
11. Մի մոռացեք նաև ճիշտ սննդակարգի մասին
Որպես կանոն, ավելորդ քաշը միայն ավելացնում է երակների վարիկոզ լայնացման հավանականությունը: Այդ պատճառով, հետևեք ձեր սննդակարգին, հարստացրեք այն սպիտակուցներով հարուստ տարբեր տեսակի մթերքներով, մրգերով ու բանջարեղեններով: