Առաջարկում ենք ձեզ իմանալ մի չափազանց հզոր դեղաբույսի մասին, որը ոչ միայն կօգնի ձեզ բազմաթիվ հիվանդությունների դեպքում, այլ նաև ավելի արդյունավետ է, քան քիմիաթերապիան

Հայկական տարանուններ. ակլատիզ, խմբաբա, խտուտ, կռաբանջար, պուպու, խտուտիկ, քոչի խոտ.

Խատուտիկն իր բաղադրության մեջ ունի Մենդելեևի քիմիական աղյուսակի շատ տարրեր՝ նատրիում, մանգանի պերօքսիդ, ալյումին, երկաթ, պղինձ, կալցիում, ինչպես նաև՝ B խմբի և A, C, F վիտամիններ։

Խատուտիկը դեռ հնուց հայտնի է իր ցավազրկող, լեղամուղ, միզամուղ, քրտնամուղ, հակաբորբոքային և առույգացնող հատկություններով։

Ֆրանսիայում խատուտիկի տերևներն օգտագործում են աղցանների մեջ, ծաղիկներից բուժական մուրաբա են պատրաստում։ Պակաս կազդուրիչ չէ նաև գինին։ Ծաղիկների բողբոջները մարինացնում ու պահածոյացնում են՝ օգտագործելով աղցանների մեջ, ինչպես նաև՝ կապերսի փոխարեն։ Աշնանը փորում են արմատները ու նրանից շատ օգտակար սուրճ են պատրաստում։

Փարիզեցիները, օրինակ, իրենց՝ արթրիթներից ու պոլիարթրիտներից հիվանդ հոդերը բուժում են շատ պարզ ու արդյունավետ եղանակով։ Հենց որ խատուտիկը ծաղկում է, քաղում են նրանց դեղին ծաղիկներից 10 հատ, երկար ու հանգամանալից ծամում են, ապա կուլ տալիս։ Նրանք, ովքեր տառապում են այս հիվանդությունների քրոնիկ ձևով, այդ ծաղիկները չորացնում են նաև ձմռանն օգտագործելու համար։ Եռման ջուր են լցնում չոր ծաղիկների վրա ու ամեն օր առավոտյան՝ քաղցած փորին, ուտում մեկ ճաշի գդալ։ Անոթների նեղացմամբ կամ սրտի հիվանդություններով տառապողներն ուտում են ոչ թե ծաղիկները, այլ հում ցողունները, առավոտյան, քաղցած ժամանակ, նախաճաշից 2 ժամ առաջ, 5-10 հատ՝ հանգամանորեն ծամելով։

Խատուտիկը նաև շատ մատչելի ու պարզ տարբերակ է արյան և լիմֆատիկ հանգույցների մաքրման, հեմոգլոբինի բարձրացման, ինչպես նաև ստամոքսահյութի բարձր թթվայնության դեմ։

Գերմանացիները մինչ այժմ այն օգտագործում են՝ որպես քնաբեր և հանգստացնող միջոց։ Իր բաղադրության մեջ եղած մագնեզիումի հաշվին այն լավ բուժում է նյարդերը, սիրտն ու արյան հիվանդությունները։ Խատուտիկի տերևների մեջ շատ ֆոսֆոր կա, իսկ ֆոսֆորն առողջ, ամուր ատամների գրավականն է։

Խատուտիկի տերևները բուժում են լյարդը, ինչպես նաև լեղաքարային հիվանդությունը, գաստրիտները, ավիտամինոզները, սակավարյունությունը, մաշկի հիվանդությունները, լավացնում են ախորժակը և մարսողությունը։

Խատուտիկի արմատները պարունակում են օսլայի և շաքարի բնական փոխարինիչներ։ Որպես դիետիկ մթերք՝ գերազանց կերպով յուրացվում է շաքարախտի, երիկամային և միզածորանի հիվանդությունների ժամանակ։

Խատուտիկի օրգանիզմից դուրս է բերում տոքսիններն ու խթանում է սիրտ-անոթային համակարգի կենսագործունեությունը։

Կերակրող մայրերի համար խատուտիկի հյութը լակտացիայի ուժեղացման հարցում ամենաարդյունավետ օգնականն է։

Խատուտիկը բուժում է սրտային և երիկամային այտուցները։

Խատուտիկը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխարգելում են քաղցկեղն ու շաքարախտը։ Այն բարերար ազդեցություն է գործում աղաջրային փոխանակության վրա, արագացնում է ինսուլտից հետո վերականգնողական պրոցեսները։

Այս արևային ծաղիկը կանխարգելում է ճարպակալումը, ցիռոզը, քայքայում է լեղածորանի քարերը։

Խատուտիկի արմատների մանրացված փոշին բուժում է վերքերը, այրվածքներն ու խոցերը։ Ծաղիկներից պատրաստված թուրմը կիրառվում է անքնության և հիպերտոնիայի ժամանակ։

Խատուտիկի մատղաշ տերևները գրեթե դառնություն չունեն, կարելի է հանգիստ ուտել դրանք։

Մեռած բջիջները հեռացնելու, մաշկը խոնավեցնելու, այն էլաստիկ դարձնելու խատուտիկի հատկությունը հաջողությամբ կիրառվում է կոսմետոլոգիայում։ Խատուտիկի հյութը հեռացնում է պիգմենտային բծերն ու պեպենները։

Ժողովրդական դեղամիջոցներ.

Անոթյանին համակարգն օրգանիզմում առկա բոլոր խնդիրների խաչմերուկն է։ Անոթային համակարգը կործանողներից մեկը ռևմատիզմն է։ Այն բուժելու համար պետք է հավաքել խատուտիկը և հենց այդտեղ՝ դաշտում, տրորել ծաղիկները, մանրացնել, 1։1 հարաբերությամբ շաքարավազ խառնել ու թողնել արևի տակ, բաց տեղում։ Ապա պետք է 1.5 շաբաթով այդ խառնուրդը դնել սառնարանը, հետո քամել հյութը ու կրկին դնել սառնարանը։ Օգտագործելու հստակ գրաֆիկ ու քանակ չկա. որքան շատ, այնքան լավ։

Խատուտիկը բուժում է հողային հիվանդությունները։ Բարելավելով նյութափոխակությունը՝ ազատում է օստեոխոնդրոզից, հոդացավերից, պարանոցի շրջանի, մատների հոդերի ցավերից, ուղղում է մատների ծռվածությունը։ Դրա համար պետք է պատրաստել խատուտիկի մեղր։ Այն պետք է օգտագործել 1-2 տարվա ընթացքում։ Այդպես դուք կարգի կբերեք օրգանիզմի գլխավոր ֆիլտրերը՝ լյարդն ու երիկամները, ապա կմախքը կազատեք աղային կուտակումներից։

1 լիտր խատուտիկի մեղր պատրաստելու համար անհրաժեշտ է հավաքել 350 խատուտիկի ծաղիկներ՝ իրենց կանաչ հիմքերով, բայց առանց ցողունների։ Լավ լվանալ սառը ջրով ու վրան լցնել 1 լիտր սառը ջուր։ Դնել կրակին, զանգվածը հասցնել եռման աստիճանի ու մարմանդ կրակի վրա եփել 1 ժամ՝ կափարիչը փակ վիճակում։ Ապա քամել ու ծաղիկները դեն նետել։ Ստացված կանաչ եփուկի վրա լցնել 1 կգ շաքարավազ, կրկին եռացնել ու եփել մարմանդ կրակի վրա ևս 1 ժամ։ Կրակն անջատելուց 15 րոպե առաջ եփուկի մեջ քամել մեկ կիտրոնի հյութ։

Թողնել, որ թրմվի մինչև հաջորդ առավոտ։ Պետք ընդունել օրական 3 անգամ, 1 թեյի գդալ։ Մեկ հոգուն մեկ տարվա համար անհրաժեշտ է 3 լիտր այս եփուկից։

Մինչև 19 տարեկան անձանց խատուտիկի մեղր ընդունել չի կարելի, քանի որ, քանի դեռ չի ավարտվել մարդու կմախքի և ոսկորների ձևավորման պրոցեսը, այն կարող է վնասել երիտասարդ, դեռևս չձևավորված ոսկրային հյուսվածքը։

Խատուտիկի արմատը կիրառում են եփուկի տեսքով։ 10-20 գրամ հում արմատներին՝ 200 մլ ջուր։ 1 ճաշի գդալ պետք է օգտագործել անորեքսիկ հիվանդությունների, անացիդային գաստրիտների, հեպատիտի, Բոտկինի հիվանդության, լեղածորանի հիվանդության ժամանակ։

Վահանագեղձի խնդիրների դեպքում խատուտիկի տերևներին պետք է ավելացնել մի քիչ ծովային կաղամբ, մաղադանոս, եփած բազուկ ու համեմել ձեթով։ Դա յոդի այնպիսի ուժեղ աղբյուր կլինի օրգանիզմի համար, որ անպայման հիվանդի վիճակի բարելավում կարձանագրվի։

Մարսողական ցանկացած խնդիրներից՝ գաստրիտներ, կոլիտներ, փորկապություն, ինչպես նաև երիկամների հիվանդության և լեղաքարերի խնդիրներից կօգնի ազատվել խատուտիկի յուղը։ Պետք է ընդունել ուտելուց առաջ 1 ճաշի գդալ, օրական 3 անգամ։

Մաշկային հիվանդությունները, հին վերքերը, սպիները, այրվածքների հետքերը, էկզեմաները, փսորիազը, կարմիր քամու հետ կապված բորբոքումները բուժում են՝ ախտահարված մասերին դնելով խատուտիկի յուղի մեջ թրջած անձեռոցիկներ։

Խատուտիկի յուղ պատրաստելու համար պետք է հավաքել խատուտիկի ծաղիկները՝ ցողունների հետ միասին, այնքան տրորել, որ հյութ դուրս տա, ու զանգվածը դնել ապակյա տարաների մեջ՝ դրանք լցնելով կիսով չափ։ Ապա տարան բերնեբերան լցնում են թարմ քամված արևածաղկի ձեթով, ծածկում թանզիֆով ու թողնում արևի տակ 3 շաբաթ։ Ապա ֆիլտրում են, քամում ու պահում մութ տեղում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Դեղամիջոց են պատրաստում նաև խատուտիկի արմատներից։ Դրանք փորում են վաղ գարնանը՝ մինչև ծաղկելը, և աշնանը։ Բայց աշնանային արմատներն էականորեն տարբերվում են գարնանային արմատներից իրենց բաղադրությամբ, քանի որ աշնանը խատուտիկը կուտակում է բնական պոլիսախարիդներ։ Աշնանային արմատներում պարունակվում է մինչև 40 տոկոս ինուլին, որն ինսուլինի բնական մերձավորն է, ինչն այդ արմատներն արժեքավոր դեղամիջոց է դարձնում դիաբետիկների համար։

Շաքարային դիաբետի դեպքում օգտագործում են խատուտիկի աշնանային հում արմատներից աղցան կամ չորացրած, բոված ու աղացած արմատի սուրճ։ Կամ էլ պարզապես պետք է խատուտիկի չորացրած, մանրացրած արմատի 2 թեյի գդալը 10 րոպե եփել մեկ բաժակ ջրում։ Եփուկը խմել ուտելուց 20 րոպե առաջ, օրական երկու անգամ, կեսական բաժակ։

Խատուտիկի՝ մայիսին հավաքած արմատները տրորել այնքան, մինչև դառնա շիլայանման, ու դրեք կանանց կրծքի վրա ուռուցքների դեպքում՝ արագ ներծծման նպատակով, ինչպես նաև՝ թևատակերի լիմֆատիկ հանգույցներին։ Սրանով բուժում են նաև թութքը և կանգնեցնում արգանդային արյունահոսությունը։ Պետք է այս խյուսից քամված հյութով տամպոններ պատրաստել ու դնել հիվանդ տեղին։

Խատուտիկի՝ օղու հիմքով պատրաստված թուրմը բուժում է էպիլեպսիան։ Թուրմը պատրաստելու համար խատուտիկի՝ 2/3 բաժակ արմատը պետք է թրմել 0.5 լիտր օղիով։ Այն պետք է ընդունել օրական 3 անգամ, ուտելուց առաջ՝ մեկական ճաշի գդալ։

Խատուտիկի չոր արմատների փոշին ուտելուց առաջ, օրական 1 թեյի գդալ, 3 անգամ խմում են գլխուղեղի անոթների աթերոսկլերոզի դեպքում՝ օրգանիզմից խոլեստերինը, տոքսիններն ու շլակները դուրս բերելու համար։

Խատուտիկի թարմ արմատները 10 օր օգտագործելու դեպքում ունակ են կանգնեցնել քաղցկեղային ուռուցքների աճն ու աստիճանաբար սպանում են այն:

Շատ մարդկանց մոտ դեղաբույսերով բուժվելը անվստահություն է առաջացնում, այդ իսկ պատճառով բազմաթիվ մարդիկ հակված են օգտագործել հզոր բժշկական դեղեր, անցնել ժամանակակից բուժումների կուրսեր, որոնք բուժում են մեկ բան, սակայն առաջացնում մի ուրիշ հիվանդություն։

Փրկելով իրենց կյանքը, ոտքի կանգնելով ժամանակակից գիտության շնորհիվ՝ մարդիկ անգամ չեն էլ ուզում փորձել ավելի հեշտ ու բնական միջոցներով բուժել բարդ հիվանդությունները։ Դրա համար մենք այսօր որոշել ենք խոսել հենց այդ թեմայով։ Առաջարկում ենք ձեզ իմանալ մի չափազանց հզոր դեղաբույսի մասին, որը ոչ միայն կօգնի ձեզ բազմաթիվ հիվանդությունների դեպքում, այլ նաև ավելի արդյունավետ է, քան քիմիաթերապիան։

Մանրամասները՝ տեսանյութում․