Վիտամին E դիմակ
Եթեթրայուղ (կոկոս, նուշ, ձիթապտղի, ջոջոբա)
Վիտամին E-ի 3 պարկուճ
Ձեր ունեցած յուղը խառնեք վիտամին E-ի պարկուճների հետ։
Մերսեք գլխամաշկը 10 րոպե, ցանկության դեպքում կարող եք դիմակը թողնել ամբողջ գիշեր՝ գլխին ցնցուղի գլխարկ դնելուց և տաք շարֆով փաթաթելուց հետո։
Սոխի դիմակ
Սոխը մանրացնել բլենդերի մեջ, խառնել մեկ ճաշի գդալ մեղրի հետ։ Ստացված խառնուրդը քսեք գլխամաշկին։ Թողնել 40 րոպե։ Այնուհետև լվանալ տաք ջրով, անպայման լվանալ ջրով և քացախով։
Ձվի դեղնուցով և բանանով դիմակ
1 հասած բանան
1 ձվի դեղնուց
Հասած բանանը լավ տրորել։ Խառնել այն ձվի դեղնուցով։ Ստացված դիմակը քսեք գլխամաշկին և թողեք առնվազն 30 րոպե։
Ավոկադոյի դիմակ
2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
1 ճ․գ. մեղր
1 հասած ավոկադո
Ձիթապտղի յուղն ու մեղրը խառնել, ապա ավելացնել տրորած ավոկադոն։ Կիրառել մազերին։ 20 րոպե հետո մազերը լվացեք մեղմ շամպունով։