Հրաշք բույսի մասին կապտմենք…աճում է Հայաստանում…Հայկական բժշկության մեջ բեժանը օգտագործվել է խանգարված դաշտանի, լեղաքարային, միզաքարային, նստանյարդի բորբոքումների, սրտային կրծքահեղձուկի, սրտամկանի ինֆարկտի և օձի կծածի բուժման նպատակով

Բազմամյա խոտաբույս է, պատկանում է գորտնուկազգիների ընտանիքին: Բույսն ունի կիսահարթ, ուղղաձիգ կամ վեր սողացող, թեթև ճյուղավորված ցողուն, որի բարձրությունը 30-60 սմ է:

Տերևները հերթական դասավորություն ունեն, բավականին խոշոր են, սրտաձև, կլոր կամ երիկամաձև, սղոցանման կամ ատամնավոր եզրերով: Ծաղիկներն ունեն 1,5-3 սմ տրամագիծ, մեկ-մեկ դարսված ծաղկակոթունի վրա: Ունի հինգ պսակաթերթ, որոնք լինում են դեղին կամ ոսկեգույն: Առէջները շատ են` երկարավուն փոշեհատիկներով: Պտուղը հավաքովի է: Ծաղկում է ապրիլ-հուլիս ամիսներին: Քիմիական բաղադրությունը:

Բեժանը պարունակում է անեմոնին, խոլին, կարոտին, կվերցիտին, կամֆորա (քաֆուր): Տաղկելու ժամանակ տերևները պարունակում են նաև կարոտին և ասկորբինաթթու: Օգտագործման եղանակները: Բժշկության մեջ օգտագործում են ամբողջ վերգետնյա մասը:

Հայկական բժշկության մեջ բեժանը օգտագործվել է խանգարված դաշտանի, լեղաքարային, միզաքարային, նստանյարդի բորբոքումների, սրտային կրծքահեղձուկի, սրտամկանի ինֆարկտի և օձի կծածի բուժման նպատակով:

1. 100 գ բեժանն այրել, մոխիրը գինու քացախով շաղախել, պատրաստել մեկ գրամանոց հաբեր, օրը 3 անգամ 1-ական հաբ կուլ տալ` դաշտանի խանգարման, ճիճվակրության, գլխացավի, լեղաքարային և միզաքարային հիվանդությունների բուժման համար:

2. 50 գ բեժանի ծաղիկները եփել, ստացված եփուկից օրը 3 անգամ 20-ական գ խմել` ոսկրային հյուսվածքի կոտրվածքների, նստանյարդի ցավերի, սրտային կրծքահեղձուկի, սրտամկանի մեռուկացման (ինֆարկտի), գոտկային ցավերի բուժման համար:

3. 30 գ բեժանն անցկացնել մսաղացով և դնել խոցերի կամ բորի գումաների վրա` դրանց բուժման համար: