starnews.am-ը գրում է. Երեկ երգիչ Արամեի կնոջ`Աննա Թովմասյանի ծննդյան տարեդարձն էր: Աննան և Արամեն ԱՄՆ-ում են, ովքեր կեսգիշերին արդեն յուրահատուկ տորթով նշել են տարեդարձը`ընկերական նեղ շրջապատում:
Ներկայացնում ենք զույգի մասնակցությամբ տեսանյութը:
Հայկական շոուբիզնես մուտք գործելու առաջին օրվանից Արամեն անմիջապես հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում՝ ձեռք բերելով երկրպագուների մեծ բանակ, իսկ նրա թողարկած երգերը մեկը մյուսի հետևից իսկական հիթեր էին դառնում։
Եվ արդեն այս ժամանակներում Արամեի և կնոջ՝ Աննա Թովմասյանի ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։
Նրանց յուրաքանչյուր նոր հրապարակում անմիջապես տարածվում է և սիրվում երկրպագուների կողմից։
Այս անգամ Աննան ամուսնու հետ համատեղ սիրառատ լուսանկար է հրապարակել, որին կից գրել «Իմ աշխարհ»: