Երիտասարդ արտիստուհի Մարիամ Ադամյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Երիտասարդ տաղանդավոր արտիստուհի Մարիամ Ադամյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Մարիամը ծնունդով երևանցի է, դպրոցական կրթությունը ստացել է Գ. Ստարովոյտովայի անունը կրող դպրոցում, որից հետո երաժշտական կրթություն է ստացել։

Մարիամը ջութակ է նվագել մանկուց, սակայն չի շարունակել երաժշտական կրթությունը, գնացել է այլ ուղղությամբ։ Մարիամի ընտանքիում միշտ գերակա տեղ են հատկացրել կրթությանն ու արվեստին։

Ուսանելով Թատերական ինստիտուտում՝ Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում, ստացել է դերասանի մասնագիտացում, որից հետո սկսել է հանդես գալ որպես ինքնատիպ արտիստուհի։ Մարիամին ժամանակին տեսել ենք նաև «Թատրոն 32» ակումբում դերասանուհու կարգավիճակով։

Մարիամը վերջին շրջանում մեծ իրադարձությունների միջով անցավ։ Ընտանիք կազմելով իր գործընկերներից մեկի՝ Միկայի հետ, Մարիամը բալիկ ունեցավ, որի խնամքով էլ ներկայումս զբաղվում է։

Նա տարբեր առիթներով ասել է, թե իր համար ինչ կարևոր ու պատասխանատու գործ է զբաղվել նորածին բալիկի խնաքով։ Այդ հարցում Մարիամին երբեմն օգնում է ամուսինը՝ Միկան։