Չորացրած ծիրանը կալիումի աղբյուր է, սալորաչիրը բուժում է աղիքները, չամիչը սնուցում է ուղեղը, ընկույզը պոլիչհագեցած ճարպերի աղբյուր է, որը նվազեցնում է սրտի հիվանդության վտանգը, կասկած չկա կիտրոնի և մեղրի օգտակարության մասին.
Մաքրում է արյունը, շատ լավ օգնում է ամրապնդել իմունային համակարգը։
Ձեզ անհրաժեշտ է՝
1.300գ. ընկույզ.
2. 300 գ ծիրանի չիր.
3. 300 գ թուզ.
4. սալորաչիր 300 գ
5. 300 գ սև չամիչ։
6. 2 բաժակ մեղր
7. 2 կիտրոն
Մսաղացի մեջ ոլորում ենք բոլոր չորացրած մրգերն ու կիտրոնը (կեղևի հետ՝ առանց կորիզների): Պատրաստի ոլորած չրերն ու կիտրոնը լավ խառնեք մեղրի հետ և ստացված զանգվածը լցրեք ապակե տարայի մեջ։
Խառնուրդը խորհուրդ է տրվում պահել սառը տեղում։
Մենք օգտագործում ենք այս միջոցը մինչև այն սպառվի, հետո 1-2 ամիս ընդմիջում ենք անում և կարող եք նորից կրկնել։