Այս տարօրինակ պատմությունն ինձ պատահեց ամիսներ առաջ։ Տանս լուցկին վերջացել էր, ավելի լավ գաղափար, քան հարևանուհուց ուզելն էր, չկար։
Դուրս եմ գալիս մուտք, թակում դուռը։ Բացում է սքանչելի հարևանուհիս՝ տնային խալաթով։
Իսկական կրակ էր։ Բայց գրկում կրծքի երեխա կար։ Խնդրում եմ լուցկի։ Աննան (այդպես էր նրա անունը) արագ պատասխանում է, որ ինքս վերցնեմ խոհանոցից։ Ասում է, որ հիմա այդքան էլ հարմար չէ։ Բացատրեց, թե որտեղ փնտրեմ լուցկին. վերևի դարակում՝ շաքարի տարայի հետևում։ Խնդրեց, որ դուռը հետո փակեմ, քանի որ գնում էր երեխային կրծքով կերակրելու։
Մտա խոհանոց։ Ամեն ինչ տեղում էր։ Վերցրի։ Դուրս եկա, բայց դուռը չփակեցի։ Արագ վառեցի գազօջախն ու լուցկին վերադարձրի հարևանիս։ Դրեցի այնտեղ, որտեղ դրված էր։
Անցավ մեկ շաբաթ։ Լուցկին չխնայող հարևաններս կանչեցին հանգստյան օրերին միասին նստելու, ժամանակ անցկացնելու։ Մի-մի գավաթ գարեջուր խմեցին Աննայի ամուսնու հետ։ Դուրս եկանք պատշգամբ՝ ծխելու։ Իսկ ահա կրակայրիչ չկա։ Նա սկսեց խոհանոցով մեկ լուցկի ման գալ։ Իսկ ես ասում եմ՝ «վերևի դարակում է, շաքարի ամանի հետևում»։ Հարևանս ինձ վրա կատաղած հայացք գցեց։ Դեմքը կարմրեց։ Եվս մեկ վայրկյան, ու նա արդեն պատրաստ էր հարվածել ինձ, բայց հասցրի արագ ամեն բան բացատրել։
Ամեն ինչ ոնց որ թե հարթվեց։ Բայց, չգիտես ինչու, հարևանս այլևս չի կանչում ինձ գարեջուր խմելու։