Քանի որ եգիպտացորենի մազիկներն ակտիվացնում են լեղու արտահոսքը, թուլացնում են այն, ակտիվացնում նյութափոխանակությունը, դրանք կարելի է հաջողությամբ օգտագործել նիհարելու համար:
Եգիպտացորենի մազիկները պարունակում են պանտոթենիկ թթու, որն էլ արդյունավետ նիհարելու գրավականն է:
Այս մթերքի շնորհիվ՝ նվազում է ախորժակը և նորմալանում է շաքարի մակարդակն արյան մեջ, նաև պակասում է քաղցր ուտելու ցանկությունը:
Եգիպտացորենի մազիկները՝ նիհարելու միջոց
Բաղադրիչները՝
1 թ. գ. չոր մանրացված եգիպտացորենի մազիկներ,
1 բաժակ մաքուր ջուր
Պատրաստման եղանակը՝
Մազիկները դրեք մեծ բաժակի մեջ: Վրան եռացող ջուր լցրեք և փակեք, թողեք 15 րոպե: Քամեք թուրմը և թողեք սառչի:
Թուրմի բաժակի մեկ երրորդ մասը խմեք ուտելուց 20 րոպե առաջ: Ընդունեք 10-14 օր, որից հետո անհրաժեշտ է դադար տալ մեկ շաբաթով, հետո կրկնել կուրսը:
Եգիպտացորենի մազիկները նաև հակացուցումներ ունեն. այն չի կարելի ընդունել հղի կանանց, կերակրող մայրերին, դիաբետիկներին և վարիկոզով ու տրոմբոֆլեբիտով տառապող մարդկանց: