44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա… Հուզիչ կադրեր

StarNews-ը առաջինն էր հայտնել, որ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի լուսադեմին ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի որդին:

Ինչպես և Հայկը խոստացել էր` նա իր որդուն անվանակոչել է ի պատիվ Ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի:

Որդու ծննդից ամիսներ անց ընտանիքը կիսվել է ևս մեկ հիանալի նորությունով: Զույգը սպասում է իրենց 2-րդ փոքրիկին:

Տաթևն ու Հայկը դեռևս չեն հայտնել փոքրիկի սեռը,սակայնմոտ օրերս կլինի նաև այդ հրապարակումը:

StarNews-ը շնորհավորում է զույգին:

Նշենք, որ Հայկն ու Տաթևը ամուսնացել են 2022 թվականի դեկտեմբերի 13-ին:

Զույգի հարսանեկան առաջին կադրերը, ինչպես նաև ընտանեկան գլխավոր իրադարձությունները ներկայացրել էր StarNews–ը:

Աղբյուր