Բոլորս էլ լավ գիտենք, որ հաճելի չէ զրուցել այն մարդու հետ, ում բերանից սխտորի հոտ է գալիս:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տասը բնական միջոցներ՝ տհաճ հոտից ազատվելու համար.
Սխտորի հոտից ազատվելու համար 10 բնական միջոց
Կիտրոնի թթվայնությունը հեշտությամբ քայքայում է ալիցինը: Այն ոչ միայն վերացնում է տհաճ հոտը, այլև թարմացնում է շնչառությունը:
Սխտորի հոտից ազատվելու համար 10 բնական միջոց
Այս արդյունքին հասնելու համար մեկ բաժակ ջիր մեջ մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ ավելացրեք, լավ խառնեք ու խմեք: Եթե հոտը չի անցնում, ապա նորից կրկնեք նույնը:
Խնձորը բոլոր նրանց համար է, ովքեր չեն կարողանում հրաժարվել սխտոր պարունակող ուտեստներից: Խնձորի մեջ պարունակող պոլիֆենոլը չեզոքացնում են տհաճ հոտը:
Սխտորի հոտից ազատվելու համար 10 բնական միջոց
Այս հոտավետ կանաչին օժտված է դետոկսիկային հատկությամբ, որը կանխում է սխտորի հոտը: Սխտորի հոտից ազատվելու համար մի քանի թուփ մաղադանոս կերեք, իսկ այն կչեզոքացնի տհաճ հոտը:
Սխտորի հոտից ազատվելու համար 10 բնական միջոց
Հազարի մեջ պարունակվող պոլիֆենոլը կչեզոքացնի տհաճ հոտը:
Սխտորի հոտից ազատվելու համար 10 բնական միջոց
Անանուխը ևս արդյունավետ միջոց է բերանի տհաճ հոտի դեմ: Պետք է կես բաժակ ջրին մի քանի տերև անանուխ ավելացնել ու եփել, իսկ ստացված հեղուկը խմել, որից հետո տհաճ հոտը կանցնի:
Սխտորի հոտից ազատվելու համար 10 բնական միջոց
Սխտոր օգտագործելուց հետո մեկ բաժակ կաթ խմեք և տհաճ հոտը կչեզոքանա:
Մաստակի օգնությանը շատերն են դիմում, սակայն սխտորի հոտը չեզոքացնում են միայն շաքարի պարունակությունից զուրկ մաստակները:
Այս միջոցը ևս շատ էֆեկտիվ է ու արագ չեզոքացնում է տհաճ հոտը:
Մեկ բաժակ կանաչ թեյը կարող է խնդրի լավագույն լուծումներից մեկը դառնալ: Թեյը կարող եք խմել ուտելու ընթացքում կամ ուտելուց հետո:
Սուրճի մեջ պարունակվող նյութերը հեշտությամբ չեզոքացնում են սխտորի հոտը: Լավագույն միջոցը, սխտոր ուտելուց հետո, մի քանի հատիկ սուրճ ծամելն է:
Այս պարզ մեթոդները կօգնեն ձեզ ազատվել տհաճ հոտից: