Անկասկած թուզը մեծ քանակությամբ օգտակար նյութեր ու միկրոտարրեր է պարունակում՝ պեկտին, կարոտին, պղինձ ու երկաթ։ Սակայն այն նաև մեծ քանակությամբ շաքարի աղբյուր է հանդիսանում։
Թուզը հայտնի է իր ջերմիջեցնող ու հակաբորբոքիչ հատկություններով։ Այդ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել մրսածության, անգինայի և այլ հիվանդությունների դեպքում։
Թուզը հնագույն ժամանակներից համարվում է սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի օգնական։ Մեծ քանակությամբ կալիումի շնորհիվ այն դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։
Օգնում է նաև թրոմբների գոյացման դեմ պայքարում՝ կարգավորելով սրտի կանոնավոր աշխատանքը։
Թուզը հարուստ է բջջանյութով․ այն հագեցնում է քաղցը։ Պտուղը շատ հարմար է աշխատավայրում թեթև ընդմիջում անելու համար։ Թուզն անհիշելի ժամանակներից օգտագործել են որպես հազի ու կոկորդի հիվանդությունների դեմ։ Այն հրաշալի միզամուղ է, լուծողական ու ջերմիջեցնող։ Քանի որ թուզն ավելի շատ երկաթ է պարունակում, քան խնձորը, այն նաև խորհուրդ է տրվում երկաթի պակաս ունեցող հիվանդներին։ Այս դեպքում սև թուզն ավելի օգտակար է։
Թուզը քիչ հակացուցումներ ունի։ Նախևառաջ դրանք կապված են պտուղներում շաքարի մեծ պարունակության հետ։ Թուզը, կամ դրա չիրը խորհուրդ չի տրվում ուտել շաքարախտ ու աղեստամոքսային հիվանդություններ ունեցողներին։