Այս տերևները բժշկության մեջ լայն կիրառում ունեն. դրանցից պատրաստվող յուղն ունի շատ օգտակար հատկություններ: Խոսքը դափնետերևի մասին է: Ահա թե որոնք են դրա գլխավոր օգտակար հատկությունները.
հանգստացնում է նյարդային համակարգը
լավացնում է իմունիտետը
մաքրում է աղիները
խթանում է քրտնարտադրությունը
օգնում է հոդացավերի և երակների վարիկոզ լայնացման ժամանակ
լավացնում է հիշողությունը
ազատում է գլխացավերից
Բաղադրատոմս.
30 գ դափնետերև
250մլ ձիթայուղ
Պատրաստման եղանակ. Փակվող տարայի մեջ դնել դափնետերև և ձիթայուղ լցնել: Փակել և 14 օր պահել մութ տեղում: Ժամանակ առ ժամանակ թափահարել տարան: 2 շաբաթ անց քամել մառլյայի օգնությամբ և հեղուկը պահել սառը սենյակում:
Կիրառման եղանակ.
Գոլորշու վրա տաքացնել յուղը և քսել հիվանդ հոդերին:
Այն նաև կիրառվում է ականջների և գլխացավեևի ժամանակ, դրա համար յուղն անհրաժեշտ է քսել ականջների վերևի հատվածում: Յուղն արագ ներծծվում է:
Այս միջոցը նվազեցնում է ախորժակը:
Սա կարելի է օգտագործել նաև որպես լոսյոն՝ դեմքի մաշկի խնդիրներից ազատվելու համար:
Այս յուղն արդյունավետ է նաև բշտիկներից ազատվելու հարցում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։