Ռուլետի համար խմորի լավագույն բաղադրատոմսը: Ստացվում է համեղ, փափուկ և նուրբ:
Ռուլետի լավագույն բաղադրատոմսը
Անհրաժեշտ բաղադրիչներ.
Ռուլետի լավագույն բաղադրատոմսը
1/4 բաժակ կաթ
2ճ.գ. կարագ
100գ ալյուր
40գ կրախմալ
1թ.գ. փխրեցուցիչ կամ 1թ.գ. սոդա
2/3 բաժակ ալյուր
1/4թ.գ. աղ
3 ձու
Ռուլետի լավագույն բաղադրատոմսը
միջուկը՝ ցանկացած
Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Մոտ ~ 42х30 չափի տապակը ծածկել յուղաթղթով:
Կաթսայի մեջ տաքացնել կաթը և կարագը, հանել կրակից՝ երբ այն գրեթե հասնի եռման աստիճանի:
Հարել ձուն և շաքարավազը, մինչ զանգվածը 3 անգամ կբարձրանա: Հարել մոտ 10 րոպե:
Առանձին տարայի մեջ մաղելով լցնել ալյուրը, կրախմալը և աղը:
Ալյուրային զանգվածը լցնել ձվային զանգվածի մեջ, զգուշորեն խառնել գդալով:
Մի քանի գդալ խմոր ավելացնել գոլ կաթին և կարագին, խառնել: Խառնել հիմնական խմորի հետ:
Խմորը լցնել տապակի մեջ, հարթեցնել և թխել մոտ 12-15 րոպե: Այն պիտի ոսկեգույն լինի:
Պատրաստի բիսկվիթին միջուկ քսել և փաթաթել:
Բարի ախորժակ: