Բավականին դժվար է գորգը և փալասը ձեռքով մաքրել կատարյալ կերպով, ինչպես նաև հնարավոր չէ ամեն անգամ այն կեղտոտվելիս տանել քիմմաքրման։ Օգտագործեք ամենաէժան հա բերը, դրանք կփրկեն ձեզ դժվար պահերին: Գորգերի և փալասների մաքրման համար ձեռք բերեք աման լվացող մեքենայի համար նախատեսված ամենաէժան հա բեր:
1 հ աբը լուծեք 1 լիտր տաք ջրի մեջ։ Հա բը կարելի է նախապես մանրացնել, որպեսզի այն ավելի արագ լուծվի ջրի մեջ։ Լուծույթը սպունգով քսել գորգի վրա և մանրակրկիտ մաքրել։ Երբ ամբողջ գորգը մաքրվի օճառի ջրով, փոխեք ջուրը և մաքուր ջրի մեջ թաթախված սպունգով հեռացրեք լվացող միջոցի մնացած մասը:
Մի քանի անգամ փոխեք ջուրը՝ գորգը ամբողջությամբ մաքրելու համար։ Ի դեպ, օգտագործելով աման լվացող մեքենայի համար նախատեսված հա բի լուծ ույթը, կարող եք լվանալ գրեթե ամեն ինչ՝ սալիկները լոգարանում և խոհանոցում, ջեռոցը, գազօջախը և այլն: Դա շատ արդյունավետ է, հեշտ և էժան: