Բժշ կի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբար տավանությունից, սնափ առությունից, մարդահա ճությունից և ոխ ակալությունից

Բժշ կի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբար տավանությունից, սնափ առությունից, մարդահա ճությունից և ոխ ակալությունից, նախ անձից և ատելությունից և ամբողջ չա րիքներից: Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հան ցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց ծառը:

Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, հանգցրո՛ւ մա րմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը: Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանի որ չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանի որ ես ինքս եմ ինձ կորստյան մատնել:

Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, սակայն Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ: Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա: Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ և ողջ առաքինություններով: Ամեն։